Հայերեն


Կախարդական փայտիկը կոտրվել է

Հասարակություն

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրենց իշխանությունը կատարել է ժողովրդի առջև ստանձնած բոլոր պարտավորությունները: Թե որ պարտավորությունների մասին է խոսքն, իհարկե, անհասկանալի է ու թերևս ունի պարզաբանումների կարիք: Եթե խոսքը հեղափոխության սկզբնական փուլում հնչած այն խոստումների մասին է, որ իքս քանակի մարդկանց առկայության դեպքում Փաշինյանը իշխանափոխություն կանի, ապա իսկապես կատարվել են բոլոր պարտականությունները:

Կատարե՞լ է այս իշխանությունը ստանձնած պարտավորությունների, թե՞ ոչ, կարելի կլինի հասկանալ միայն այն բանից հետո, երբ պարզենք, թե ինչ պարտավորությունների մասին է խոսքը: Ու քանի որ հրապարակավ առկա է միայն պարտավորությունների ստանձնման մեկ միասնական, համակարգված փաստաթուղթ, ապա ստիպված ենք այս հարցում առաջնորդվել հենց այդ փաստաթղթի բովանդակությամբ: Խոսքը հեղափոխության օրակարգային հինգ կետերի մասին էր, որը ներառում էր դատական ռեֆորմի իրականացում, կապիտալի ու բիզնեսի տարանջատում, կուսակցությունների մասին նոր օրենք, Ընտրական օրենսգրքի փոփոխություն, ուղիղ ժողովրդավարության էլեմենտների ներմուծում:Առայժմ այս կետերից որևէ մեկն իրականացված չէ: Միայն Ընտրական օրենսգրքի փոփոխությունն էր, որ հայտնվեց իշխանության ուշադրության կենտրոնում, սակայն չեղավ բավարար ջանքի գործադրում այդ փոփոխությունն իրականացնելու համար: Եթե փորձում ենք հասկանալ՝ կատարվել են արդյոք հեղափոխության կողմից ստանձնված պարտավորությունները, ապա այլ փաստաթուղթ, արձանագրված այլ բովանդակություն, քան հինգ կետերից բաղկացած այս օրակարգն է, չունենք:

Պարզ է, սակայն, որ Փաշինյանը խոսում է այլ օրակարգի մասին, առավելապես նկատի ունենալով արտահերթ ընտրությունները, մոնոպոլիաների ու կոռուպցիայի վերացումը և այլն: Այսինքն, ակնհայտ է, որ հեղափոխության օրերին ֆորմալիզացված միակ օրակարգ–փաստաթուղթն ու Փաշինյանի պատկերացրած օրակարգը բավականին տարբեր են: Այստեղ արդեն հարց է առաջանում, թե որն է Փաշինյանի օրակարգը, թեկուզև չգրված, ինչպիսի բովանդակություն ունի այն:

Եթե որևէ կոնկրետ բովանդակություն չկա, և այս խոսքերն ասվում են առավելապես հեղափոխական էյֆորիկ տրամադրությունների կոնտեքստում, ապա նույն այդ կոնտեքստում պարզ է, որ հեղափոխությունը չի կարող սահմանափակվել միայն խոստացված կոնկրետ պարտավորություններով, որոնք կատարելուց հետո այն, ենթադրվում է, որ պետք է ավարտվի: Հեղափոխությունը արտասովոր ռիթմ է ենթադրում, կտրուկ ու բեկումնային փոփոխություններ, այն, ի վերջո, տարեվերջյան քննություն չէ, որ կարելի է կոնկրետ ժամանակ հանձնել ու հանգստացած շունչ քաշել: Մեծ հաշվով հեղափոխությունն անդադար շարժման մեջ գտնվող պրոցես է: Հետևաբար անհասկանալի է ոչ միայն, թե ինչ պարտավորությունների մասին է խոսում Փաշինյանը, այլև այն, թե ինչպես կարող է հեղափոխությունը սահմանափակվել լոկ ասված կոնկրետ կետերի իրականացմամբ կամ չիրականացմամբ:

Վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանը հայտարարել էր, որ կախարդական փայտիկ նա ունի: Փոխաբերական իմաստով սա, իհարկե, նշանակում էր, որ նա գիտի արագ ու կտրուկ փոփոխությունների լուծման տարբերակներ, մի բան, որ չգիտեին նախկին իշխանությունները: Այժմ, սակայն, խոսելով հեղափոխության պարտավորությունները կատարել վերջացնելու մասին, խոսելով այն մասին, որ իշխանության խնդիրը միայն բյուջեն չթալանելն է, իսկ մնացյալը քաղաքացիների անելիքն է, դասեր տալով հասարակությանը, հորդորելով աշխատել ու չբողոքել՝ Փաշինյանն ակամայից կա՛մ փորձում է իջեցնել սպասելիքների բարձր նշաձողը, որը հենց ինքն է սահմանել, կա՛մ փորձում է պատասխանատվությունը գցել հասարակության վրա՝ զգուշանալով հետագա անհաջողություններից, կամ էլ ակամայից հայտարարում է, որ հեղափոխությունն ավարտվել է, ու այժմ մենք անցում ենք կատարում սովորական քաղաքական ռիթմի: Կարող ենք ենթադրել, որ Փաշինյանի կախարդական փայտիկը կոտրվել է կամ գոնե առայժմ ճաքեր է տվել:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Ամենադիտված