Ի՞նչ կանի Սերժ Սարգսյանը վերջում
Քաղաքականություն«Առաջին»-ը գրում է․
Կասկածից վեր է, որ նախընտրական պրոցեսները հնարավորինս վերահսկելու համար Բաղրամյան 26-ից փորձ է արվելու հասարակությանը և քաղաքական ուժերին թելադրել զարգացման մի քանի սցենարներ: Խոսքը ոչ թե ուղղակի, այլ անուղղակի թելադրանքի մասին է: Այսինքն` տարբեր քարոզչական խողովակներով շրջանառության մեջ կդրվեն իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներ, որոնք հանրային միտքը կզբաղեցնեն մի քանի ուղղությամբ: Այն պրոցեսները, որոնց մենք ականատես ենք լինում այժմ` մի կողմից Վիկտոր Դալլաքյանի «կոների հեղափոությունը», մյուս կողմից` իշխանական համակարգում կադրային փոփոխությունների ընթացքը, երրորդ կողմից` Գագիկ Ծառուկյանի վարքագծի հետ կապված շարունակական պահպանվող ինտրիգը, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի հետ կապված խոսակցությունները, ուղղակի կամ անուղղակի սպասարկում են տարամետ սցենարների տեսությանը, որի վրա իշխանությունը կարծես թե խաղադրույք է կատարելու 2017 թվականի խորհրդարանի ընտրությանը:
Շարունակությունն՝ այստեղ