Հայերեն


Արցախի 2019թ-ի պետական բյուջեն ներկայացվել է խորհրդարանին

Հասարակություն

Նոյեմբերի 22-ին Ազգային ժողովում մեկնարկել են «Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկումները՝ համաձայն նախապես հաստատված ժամկետացանկի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հարապետության Ազգայի ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված նիստը վարել է խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյան: Նիստին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխնախագահ Վահրամ Բալայանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, գործադիր իշխանության պատասխանատուներ:

ԱՀ Կառավարության լիազոր ներկայացուցիչ՝ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ գալիք տարվա բյուջեն կազմելիս առաջնորդվել են Հանրապետության նախագահի 2017-2020թ-ի ծրագրային դրույթներից: Նախարարի խոսքով՝ 2019թ-ին համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կանխատեվում է 333,2 մլրդ դրամ՝ ապահովելով շուրջ 8% իրական աճ: Գնաճը կկազմի շուրջ 4%: Գալիք տարվա պետական բյուջեի եկամուտները կկազմեն 112մլրդ 340,9մլն դրամ, ծախսերը՝ 110մլրդ 987,7մլն դրամ, որն ավել է ընթացիկ տարվա ցուցանիշից 4,2%-ով: Բյուջեով նախատեսվող հավելուրդը (պրոֆիցիտ) կկազմի 1մլրդ 353,3 մլն դրամ, որը կուղղվի նախկինում ներգրաված փոխառու միջոցների մարմանը:

Ֆինանսների նախարարի խոսքով՝ 2019թ-ի հարկային եկամուտների պլանավորման ժամանակ հաշվի է առնվել նաև այս տարվա հունիս ամսում կառավարության կողմից հաստատված հարկային համակարգի բարեփոխումների հայեցակարգում նախատեսված փոքր և միջին ձեռնարկատիրության համար հարկային բեռի թեթևացմանն ու գործարար միջավայրի բարելավմանն ուղղված հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթը, որի ընդունման պարագայում էականորեն կնվազեցվի արտոնագրային և հաստատագրված վճար վճարողների հարկային բեռը: Այս արտոնությունից կօգտվեն մոտ 2000 հարկ վճարող կամ հարկատուների ավելի քան 35%-ը: Արթուր Հարությունյանը նաև ներկայացրել է 2019-ի ոլորտային ցուցանիշները և պատասխանել պատգամավորների հարցերին:

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ամփոփելով բյուջեի ներկայացումը անդրադարձել է պատգամավորների հնչեցրած հարցերին և առանձնացրել գալիք տարվա բյուջեի առանձնահատկություններն ու սպասվող փոփոխությունները: Պետնախարարը նշել է, որ գալիք տարվա բյուջեն ունի ընդգծված տնտեսական ուղղվածություն՝ ավելացել են տնտեսությանն ուղղված ծախսերը՝ ոչ միայն բացարձակ թվով, այլ՝ տեսակարար կշռի մակարդակով: Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով՝ առաջին անգամ ներկայացվում է պրոֆիցիտային բյուջե, որը կնպաստի պետական պարտքի նվազմանը:

Գալիք տարվա բյուջեի խոշոր ձեռքբերումներից պետնախարարը առանձնացրել է նաև առողջապահության բնագավառում նախատեսված աշխատավարձերի աճը:

Նոյեմբերի 23-ից ԱԺ-ում նախատեսվում են 2019թ.-ի բյուջեի նախագծի քննարկումները Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ու գլխադասային մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում:

Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Ամենադիտված