Հայերեն


Միսը լվանալ չի կարելի. մի քանի խորհուրդ՝ մասնագետից

Հասարակություն

Պարզվում է, որ մսեղենը եփելուց առաջ չի կարելի լվանալ: Իսկ անվտանգ մսի տեսակներ գնելուց առաջ պետք է որոշակի գիտելիքի տիրապետել, որպեսզի հնարավոր լինի տարբերել, թե շուկայում կամ խանութի համապատասխան տաղավարում վաճառվող միսն ինչ որակի է: Իրականում միսը` որպես սպանդային միջոցով կենդանիներից ստացված մթերք, կարող է իրացվել երեք տարբերակով: Թարմ, երբ մկանների խորքում ոչ պակաս 35օ C ջերմաստիճան է, պաղեցված, երբ մկանների խորքում ոչ պակաս 12օ C ջերմաստիճան է և սառեցված, երբ մկանների խորքում 0–ից – 4օ C է: Դրանից բացի կա նաև սառնարանային պայմաններում պահվող մսամթերք, երբ մկանների խորքում – 8օ C–ից ցածր ջերմություն է: Պահպանման ջերմաստիճանային պայմաններից ելնելով՝ մսի պիտանելիության ժամկետները չեն կարող նույնը լինել: Եվ եթե, օրինակ, թարմ մսի պիտանելիության ժամկետը 24 ժամ է, ապա խորը սառեցվածինը կարող է ամիսներ լինել: ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը Newsarm.am-ի հետ զրույցում նշեց, որ ողջ աշխարհում միս արտադրողը կենդանուն սպանդի ենթարկելուց հետո պետք է դրա նպատակային օգտագործման մասին տեղեկացնի: Եվ, ի սկզբանե, պարտավոր է դրան համապատասխան եղանակով առանց ջերմային ռեժիմի խախտման այն իրացնել:

«Պաղեցված միսը ոչ թե սառցախցիկում պահվող միսն է, այլ սառնարան դրվածը, որտեղ ջերմաստիճանը 0օ C–ից բարձր է: Եվ եթե տնտեսվարողը կենդանու մորթը սպանդանոցում իրականացնելուց հետո ջերմային ռեժիմը պահպանելով՝ մեքենայով այն տեսափոխում է իրացման կետ և շարունակում է պահպանել նույն ջերմային ռեժիմի պայմաններում, ապա 0օ C –ի պայմաններում պահվող մսի պիտանելիության ժամկետը մինչև 5 օր է, 0–ից մինչև 6օ C–ի պայմաններում մինչև 3 օր է, իսկ 8օ C–ի պայմաններում՝ 2 օր»,– ասաց Դ. Պիպոյանը:

Տնային պայմաններում սառցախցիկում պահվող միսը կարելի է ավելի երկար պահել: Եթե խոսքը սառեցված կամ թարմ մսից պատրաստած սննդի որակին է վերաբերում, ապա ինչ խոսք, այդ երկու տարբեր ջերմային ռեժիմների պայմաններում պահված մսից պատրաստված սննդամթերքների միջև տարբերություն կա: Խնդիրն այն է, որ սառեցված միսը հալեցնելու ընթացքում սառույցի հետ դուրս է գալիս նաև արնաջուր, ինչը մի շարք կարևոր և օգտակար նյութեր է պարունակում:

Սառեցված և թարմ մսերն իրարից տարբերելու համար Դ. Պիպոյանը խորհուրդ է տալիս այն ստուգել թարմության փոսիկ առաջացնելու միջոցով: Եթե փոսիկն արագ վերանում է, ապա դա նշանակում է, որ միսը սառեցված չի եղել:

«Բնական է, որ թարմ միսն իր օգտակարությամբ չի կարող համեմատվել սառեցված մսի հետ: Ինչ վերաբերում է, թե միսը եփելուց առաջ պե՞տք է լվանալ, թե՝ ոչ, ասեմ, որ միսը չի կարելի լվանալ, հատկապես՝ սառնարան դնելուց առաջ: Միսը համարվում է չլվացվող մթերք: Իրականում ինչ ձևով, որ միսը ձեռք է բերվել, նույն ձևով էլ պետք է տեղակայել սառցախցիկի մեջ: Օգտագործելուց առաջ սառցախցիկից հետո պետք է տեղափոխել սառնարանային ռեժիմ, որոշ ժամանակից հետո նոր պետք է այն դուրս բերել սառնարանից և օգտագործել: Միսը եփելուց առաջ պետք չէ հոսող ջրով լվանալ: Կարելի է նաև առաջին անգամ ջուրը եռալուց հետո մսաջուրը թափել, նոր ջուր լցնել ու շարունակել եփելու պրոցեսը»,– ասաց Դ. Պիպոյանը:

Ջուրը եռալուց հետո թափելու ժամանակ մսի մեջ առկա վնասակար նյութերը հեռացվում են և թունավոր նյութերի կոնցենտրացիան թեև չի զրոյացվում, սակայն էականորեն նվազեցվում է: Ինչ վերաբերում է հավի մսին, ապա եփելուց առաջ այն նույնպես չի կարելի լվանալ:

«Հավի արտաքին մակերևույթի վրա կարող են սալմոնելա խմբի միկրոօրգանիզմներ լինել: Եվ երբ ծորակի տակ, հոսող ջրով հավը լվանում ենք, ապա արտաքին շերտի սալմոնելաներն աղտոտում են խոհանոցի մակերեսները՝ լվացարանը, խոհանոցային տախտակները և այլ հատվածներ: Հետագայում, երբ, օրինակ, նույն խոհանոցային տախտակներն օգտագործվում են ջերմամշակման չենթարկվող սննդամթերք կտրատելու համար, այդ դեպքում կարող են սամոնելայի միկրոօրգանիզմները աղցանի միջոցով ներթափանցել մարդու օրգանիզմ: Ուստի հավը ջերմային մշակման ենթարկելուց առաջ նույնպես պետք չէ լվանալ»,– ասաց Դ. Պիպոյանը:

Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Ամենադիտված