Հեղափոխությունը չի կարող բացասաբար ազդել տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա. ՏԶՆՆ
ՏնտեսությունՀեղափոխությունը չի կարող բացասաբար ազդել տնտեսական աճի, ներդրումների ցուցանիշի վրա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ հեղափոխությունը բերել է տնտեսական ազատության ավելի մեծ աստիճան, շուկա մուտք գործելու հնարավորության ավելացում եւ հավասար մրցակցություն: Սրանք այն գործոններն են, որոնք կարող են եւ պետք է ապահովեն բարենպաստ միջավայր: Երկարաժամկետ առումով սա կունենա իր ազդեցությունը: Հեղափոխության ազդեցությունը պետք է դիտարկել երկարաժամկետ տեսանկյունից, ոչ թե կարճաժամկետ»,–պարզաբանել է Խաչատրյանը։
Սրա հետ մեկտեղ, նախարարի պաշտոնակատարի կարծիքով՝ տնտեսական աճի ցածր ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պայմանավորված է մի քանի հանգամանքներով եւ, առաջին հերթին, խնդիրներով, որոնք առաջ են եկել լեռնահանքարդյունաբերության ոլորտում, հանգեցնելով ընկերություններից մեկի փակման։
Խաչատրյանը խոստովանել է, որ 2018 թվականի դեկտեմբերի վերջին կարող է ծագել մի իրավիճակ, երբ տնտեսական աճը կարող է նույնիսկ 6 տոկոսից ցածր լինել։