«Արևմուտքը մտադիր է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»
ՔաղաքականությունԵվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ Ադրբեջանից արված հայտարարությունները պատահական չեն: Tert.am-ի հետ զրույցում ասաց Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որով վերջինս չէր բացառել ԵԱՏՄ–ին Ադրբեջանի անդամակցությունը։
«Մոսկվայում լուրեր շրջանառվում են, որ Ադրբեջանը ցանկանում է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, բայց Ղարաբաղի հետ մասին: Հասկանալով, որ սա հնարավոր չէ, քանի որ ԵՏԱՄ անդամ է նաև Հայաստանը, Ադրբեջանն առաջարկում է ժամանակավորապես Ռուսաստանի վերահսկողությանը հանձնել Ղարաբաղը ու սառեցնել զարգացումը, որովհետև կան լուրեր, որ Արևմուտքը մտադիր է ճանաչել Ղարաբաղի անկախությունը»,- նշեց Ստանիսլավ Տարասովը:
![]()
Քաղաքագետը նկատեց, թե Արևմուտքը խաղում է, ցանկանում է իբրև թե ճանաչել ԼՂ անկախությունը և որպեսզի Ղարաբաղը Արևմուտքին բաժին չհասնի, Ռուսաստանին է առաջարկվում վերահսկել իրավիճակը:
«Բայց պարզից էլ պարզ է, որ Հայաստանը չի զիջի Ղարաբաղը, որքան էլ Ադրբեջանը ցանկանա»,- նշեց Ստանիսլավ Տարասովը:
Հարցին՝ թե կհամաձայնի՞ արդյոք Ռուսաստանը ժամանակավորապես վերահսկողության տակ առնել Ղարաբաղը, քաղաքագետը պատասխանեց, թե «Ադրբեջանը ելքեր չի տեսնում, ինքն իրեն փակուղում է դրել, ո՛չ ուզում է, որ Արևմուտքը ճանաչի ԼՂ անկախությունը, ո՛չ էլ ցանկանում է հրաժարվել մտքից Ղարաբաղը հետ բերելու մասին, դրա համար էլ դիմում է Մոսկվային»:
«Բայց Ռուսաստանն այլ մոտեցում ունի այս հարցի նկատմամբ: Ներկայումս ՌԴ-ն հավասարապես իրեն հեռու է պահում թե՛ Հայաստանից, թե՛ Ադրբեջանից, որովհետև պատերազմում է Մերձավոր Արևելքում ու դեռ երկար է պատերազմելու: Բայց մի բան հստակ է, որ Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ Հայաստանի սահմաններում պատերազմ լինի: Ուստի Մոսկվան ճնշումներ է գործադրում Ադրբեջանի վրա, որ զիջումներ անի»,– ասաց նա՝ ավելացնելով, որ խնդրի լուծումը տակտիկայի ու ժամանակի հարց է: