Հայերեն


Մի խառնեք ընտանիքը քաղաքականությանը

Քաղաքականություն

Քաղաքական, հատկապես նախընտրական գործընթացները մանկապարտեզի հանդես չեն ու ենթադրում են որոշակի կոշտություն փոխադարձ քննադատությունների մեջ: Մեզ համար, բնականաբար, մի քիչ անսովոր է այդ կոշտությունը՝ հաշվի առնելով քաղաքական կյանքի որոշակի ստերիլությունը նախորդ տարիներին: Սակայն հիմա, երբ քաղաքական պրոցեսները մտել են առավել ակտիվ հուն, ակնհայտ է, որ կոշտությունից խուսափել այլևս հնարավոր չէ:

Սակայն այն հանգամանքը, որ Հայաստանում չկա բանավիճելու, քննադատելու քաղաքական մշակույթ, որոշակիորեն բարդացնում է կոշտ քաղաքական խոսքի ու քարոզչության խնդիրը: Շատ հաճախ քաղաքական կոշտության սահմանները հատվում են, մտնում անձնական, ընտանեկան դաշտեր: Սկսած հեղափոխության օրերից, քաղաքական տարբեր ուժերի տարբեր ներկայացուցիչների երեխաները հայտնվում են քաղաքական պայքարի կիզակետում, ինչն առնվազն անթույլատրելի է:

Նախ՝ Էդուարդ Շարմազանովի դստեր հայտնի նամակի ագրեսիվ հանրային արձագանքը, վերջերս էլ Նիկոլ Փաշինյանի դստեր տարեդարձի շուրջ շրիշակի մակարդակից ցածր քննարկումները, հիմա էլ Արմեն Աշոտյանի որդիների հիշատակումը ու ի պատասխան որդի չունենալու հանգամանքը բարձրաձայնելը ի ցույց են դնում վերոնշյալ վտանգը, որին այսօր ականատես ենք լինում:

Այն, որ հեղափոխությունը քանդում է հին համակարգը, այդ համակարգի քաղաքական և արժեքային բաղադրիչները, նորմալ է: Այդպես էլ պետք է լիներ, որովհետև հեղափոխությունը բացառապես քաղաքական պրոցես չէ: Բայց միաժամանակ հեղափոխությունը պետք է սահմանի իր արժեքային սահմանները, համակարգը, խաղի կանոնները: Իսկ քաղաքական խաղի կանոններում, անկախ այն հանգամանքից՝ դրանք գրվում են հանդարտ, թե հեղափոխական ժամանակներում, կա չգրված օրենք՝ ընտանիքին ու երեխաներին չկպնել:

Նախ՝ երբ զրույցը արդեն հասնում է անձնական ու ընտանեկան կյանքին, ապա ամենայն հավանականությամբ գործ ունենք փաստարկների բացակայության հետ: Երկրորդ՝ արժեքային իմաստով սա նշանակում է մարդուն խփել գոտկատեղից ներքև, նրան ռացիոնալ քաղաքական դաշտից տեղափոխել էմոցիոնալ հարթություն: Բնականաբար, հանրային գործիչները ունեն որոշակի պարտավորվածություն լինել թափանցիկ, այդ թվում՝ իրենց ընտանեկան և անձնական կարգավիճակի հարցում: Բայց թափանցիկ լինել չի նշանակում մտնել այս կամ այն գործչի ընտանիք, առավել ևս՝ ընտանիքը ներքաշել քաղաքական «բազառների» մեջ:

Ի վերջո, եթե ոչ հիմա, ապա էլ երբ պետք է գրվեն քաղաքական հաղորդակցության նոր կանոններ, որոնք պետք է ի վերջո առանց այն էլ ցածր մակարդակի վրա գտնվող քաղաքական մշակույթը բարձրացնեն, այն տեղավորեն շատ պարզ, ընդունելի խաղի կանոնների մեջ: Վերջիվերջո հասկանալի է, որ այդ գործընթացը միակողմանի չէ, այն, եթե գործարկվեց, կիրառվելու է բոլորը բոլորի դեմ սկզբունքով: Ի վերջո, ինչ–որ մի պահից էլ այն գուցե արդեն քաղաքականից վերածվի հասարակական մշակույթի, դառնա հասարակական հարաբերություններում մոդայիկ դրսևորում:

Հայաստանի քաղաքական լեզվամտածողությունն առանց այդ էլ լավ օրեր չի ապրում: Բոլոր սահմանները ջնջել՝ շփոթելով դա պայքարի մեթոդի, ազատականության հետ, նշանակում է ինչ–որ պահից բոլորով հանգել մի հանգրվանի, երբ որևէ զսպման մեխանիզմ, որևէ արժեքային ուղենիշ չի կարողանալու կանխել հանրային ու քաղաքական բախումների ալիքը: Սա խնդիր է, որը չի կարգավորվում օրենքով, գրված կանոններով: Պետք են չգրված, բայց բոլոր կողմերից ընդունելի խաղի կանոններ: Ի վերջո, նույնիսկ պատերազմի ժամանակ կան կանոններ, որոնք թշնամիները չեն խախտում: Սա խնդիր է, որի պատասխանատվության կրողն այժմ ողջ քաղաքական դաշտն է: Յուրաքանչյուր կողմ իր հերթին անելիք ունի այս միտումը կասեցնելու ու խաղի կանոններ սահմանելու հարցում:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Երկրի կեսը հանձնողը ո՞ր անվտանգությունից է խոսում, երբ չունի երաշխիքներ. Արշակ ԿարապետյանԱբու Դաբիում տեղի ունեցած Փաշինյան֊Ալիև հանդիպման մասին. Էդմոն Մարուքյան Անգլերենի տապալված քննությունն ու ակադեմիական քաղաք կառուցողները. Գոհար Ղումաշյան«Ռոսսոտրուդնիչեստվոն» ամրապնդում է ռուս-հայ մարզական գործընկերությունը ՔՊ-ն հիմա էլ փորձում է սահմանափակել լրատվամիջոցներին Փոքր բիզնեսը հարկերից ազատելու մեր ծրագրի մասին հարցեր ունե՞ք. Նարեկ ԿարապետյանԱնկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումներից մեկը բանակն է․ Արամ ՊետրոսյանԱլիևին շնորհակալություն հայտնելը արժանապատվության լուրջ կորուստ է. Ավետիք Չալաբյան Ինչպես է Հայաստանը ներգրավում հանքարդյունաբերական ներդրումներ. Վարդան Ջհանյանը` Minig.com.au-ին Պարզ ասած. Ինչպե՞ս են աշխատում արևային վահանակները «Մեր ձևով»-ը՝ որպես այլընտրանքային ուղի. առողջապահությունից մինչև տնտեսություն Եկեղեցին՝ ճնշման տակ, ազատությունը՝ միջազգային հարթակում Ինչո՞ւ են պետական կառավարման համակարգում շատերն աթեիստ. «Փաստ» Սա դասական իմաստով անսահման անորոշություն է, իսկ անորոշության ուղիղ շարունակությունը ռիսկն է. «Փաստ» Հիմնարար խնդիրներ, լուրջ մտահոգություններ. տնտեսական աճ՝ առանց կայունության. «Փաստ» Նոր մանրամասներ. տելեկոմներ-վճարահաշվարկային կազմակերպություններ լարվածությանն արձագանքում են վերջիններս. «Փաստ» Փորձելու են համայնքապետերին «իրենցով անել». «Փաստ» «Արևմտամետների» դաշտում «արշալույսները» խաղաղ չեն. «Փաստ» Ձախողել եք, ասեք՝ ձախողել ենք.... «Փաստ» Լա մեդիա տաղավարում հարգելի Գայանե Պողոսյանի հետ զրուցել ենք տնտեսությունից, Ադրբեջանից, պարող սրտիկամոլներից. Հրայր Կամենդատյան«Mercedes»-ը «Մեգամոլ»-ի մոտ վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով անցնող հետիոտնինԱննա Բոլեյն. Դիմանկար, որը հերքում է կախարդության մասին լուրերը Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորման դռները բաց են, բայց քանի դեռ Կիևը համապատասխան որոշումներ չի ընդունել, Մոսկվան շարունակում է հատուկ ռшզմական գործողությունը. ՊեսկովՌուս-չինական հարաբերությունների համար տարվա ցանկացած ժամանակ գարուն է. ՊուտինԵկեղեցու կրած ծանր հարվածների մասին․ Մենուա Սողոմոնյանը Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԸնկերոջս, քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը բանտից․ Արսեն ԲաբայանԿոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը«Ինտեր»-ը պատժվեց․ թիմի երկրպագուները չեն կարողանա ներկա գտնվել արտագնա խաղերինՀեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասինԵվ այո, ես կարծում եմ, որ տիկին Մանասյանը ոչ թե մարդու իրավունքների պաշտպան է, այլ` մարդու իրավունքները խախտող քաղաքական գործիչ. Արեգա ՀովսեփյանԹիմոթի Շալամեն առաջին անգամ խոսել է Քայլի Ջեների հետ իր ամուսնության մասին Ողջաբերդում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն. կա տուժած Թրամփը ստորագրել է մասնակի շաթդաունը դադարեցնող օրինագիծը Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարը«Մեր ձևով» շարժման անդամ Լիլիա Շուշանյանը մասնակցել է Վաշինգտոնում անցկացվող հեղինակավոր «Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին»Ընտրության արժեքը․ Սիրաժ ՄանուկյանցԻրական փոփոխությունները սկսվում է ժողովրդի ֆինանսական բեռը թեթևացնելուց. Գառնիկ ԴավթյանՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդինԱրմաշ գյուղի բնակչի տանն ապօրինի հրազեն է հայտնաբերվել «Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ելույթս». Արամ Վարդևանյան«Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ելույթս». Արամ Վարդևանյան Վավերագրվում են հայկական պատմական հուշարձաններըԱյս իշխանությունների օրոք աբսուրդն անցնում է բոլոր սահմանները․ Ավետիք ՉալաբյանՀաշվի առնելով ՀԷՑ-ի ավտոպարկի քանակը՝ ամբողջ ավտոպարկի տեղակայումը մեկ տարածքում հնարավոր չէրԱրարատի մարզի պարեկները Վեդիում ձերբակալել են ոչ սթափ և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված վարորդի Տնտեսական ծրագիրը կիջեցնի գները ամենուրեք. Նարեկ ԿարապետյանՎաշինգտոնում Արամ Վարդևանյանի հետ ներկայացրինք Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումներն ու այլ հրատապ հարցեր․ Շուշանյան Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում Փաստորեն, վարչախումբը ԱԺ ընտրությունները ցանկանում է վերածել Ալիևի պահանջած Սահմանադրության հանրաքվեի. Քրիստինե Վարդանյան
Ամենադիտված