Հայերեն


Իրակա՞ն, թե՞ մտացածին վտանգներ. ինչո՞ւ Փաշինյանը նորից սկսեց մատ թափ տալ

Հասարակություն

Գուցե հանրապետականների «սևական» քարոզարշավը, գուցե շաբաթօրյա սակավամարդ երթը, գուցե «Սասնա ծռերի»՝ խորհրդարանի կարճ կյանքը գուժող հայտարարությունը, գուցե ինչ–որ ներքին տեղեկություններ, գուցե այս բոլոր հանգամանքները միասին, ըստ էության, սադրեցին նախընտրական ագրեսիվ քարոզարշավ, որի ռիթմը, ինչպես քաղաքական կյանքի ռիթմն ընդհանրապես, վերջին շրջանում թելադրում է Նիկոլ Փաշինյանը: Գուցե կային նաև այլ, հասարակության համար անտեսանելի ազդակներ, որ Փաշինյանին դրդեցին խախտելու վերջին շրջանում նկատվող հանգստությունը և քարոզարշավն անցկացնել Երևանի ավագանու ընտրություններից մեզ ծանոթ տրամաբանությամբ: Ակնհայտ է, որ քարոզարշավային առաջին երկու օրերն անցան վարչապետի պաշտոնակատարի կողմից բոլոր քաղաքական ուժերին պատերազմ հայտարարելու, մատ թափ տալու տրամաբանության շուրջ: Սա, իհարկե, նոր տրամաբանություն չէ, ինչպես նշեցինք՝ այն մեզ արդեն ծանոթ էր Երևանի ավագանու ընտրության քարոզարշավից: Սակայն, ի տարբերություն այդ քարոզարշավի, այս անգամ կարծես հեղափոխության դեմ ակներև կոնսոլիդացիոն պրոցեսներ չկան, չկան մարտահրավերներ նախկին իշխանության կամ նախկին վերնախավի կողմից: Կամ եթե կան էլ, ապա դրանք առնվազն չեն երևում:

Հետևաբար անհասկանալի է, որ դեռևս օրեր առաջ սեփական հաղթանակի մեջ համոզված իշխանությունն այժմ որոշել է ագրեսիվ քարոզչություն իրականացնել՝ կոչ անելով չընտրել մասնակից ուժերից որոշներին, որոնք ակնհայտորեն չէին կարողանալու խոչընդոտել իշխանության՝ խորհրդարանում մեծամասնություն վերցնելու գործընթացը: Խնդիրն, ըստ այդմ, առավել խորքային է ու չի սահմանափակվում միայն ընտրություններին հաղթել–չհաղթելու նպատակով:

Ագրեսիվ քարոզարշավի հարցում էական դերակատարում ունեցած կարող են լինել մի քանի հանգամանքներ: Նախ՝ շաբաթօրյա սակավամարդ երթը ազդակ էր իշխանությանը, որ հանրային աջակցության հետ կա որոշակի խնդիր, հետևաբար իշխանությունը խնդիր ունի հեղափոխական չափաբաժինը բարձրացնելու: Երկրորդ՝ ակնհայտ է, որ հեղափոխությունը որոշակիորեն գցել է իր տեմպը՝ պայմանավորված հեղափոխական իշխանության ապարատային գործունեությամբ զբաղված լինելու հանգամանքի հետ: Սրան զուգահեռ էլ հեղափոխության մրցակիցներն ու հակառակորդներն են սկսել բավական անբռնազբոս խոսել ու քննադատել իշխանությանը: ՀՀԿ–ն, դիցուք, բավական կոշտ, սև քարոզարշավ է վարում՝ առանց ենթատեքստերի հեղափոխությունը որակելով որպես բացասական երևույթ: Հեղափոխության տեմպը վերականգնելու, միաժամանակ մրցակիցներին ելման կետեր վերադարձնելու ամենալավ տարբերակը Փաշինյանի մասնակցությունն էր քարոզարշավին և մասնակցությունը մեզ արդեն հայտնի տրամաբանությամբ:

Բացի այդ, Սասուն Միքայելյանի անհաջող ձևակերպումն ու դրան հետևած արձագանքները ցույց տվեցին, որ կա, այսպես ասած, որոշակի հակահեղափոխական լուռ համաձայնություն, որը իշխանության ներկայացուցիչների բացթողումներին կարող է արձագաքել շատ կտրուկ ու միանգամից, բավական տեսանելի ծավալներով: Խոսքը ինչ–որ կազմակերպված հակահեղափոխական խմբի մասին չէ, խոսքը առանձին–առանձին գործող մարդկանց ու խմբերի մասին է, որոնք գուցե չփոխհամաձայնեցված, բայց բավական միաչափ կերպով սկսեցին քննադատել Միքայելյանի լեզվական բացթողումը: Սա ևս ազդակ է առ այն, որ հեղափոխությունն ամենուրեք չէ, որ ընդունվում է միանշանակ: Պատահական չէ, որ այս միջադեպի շուրջ Փաշինյանը կոշտ մեկնաբանույուններով հանդես եկավ թե՛ քարոզարշավի, թե՛ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:

Այս ամենով հանդերձ, կա նաև խնդրի հոգեբանական–արժեհամակարգային մասը: Բացի քաղաքական նպատակահարմարությունից, հեղափոխությանը սպառնացող հնարավոր մարտահրավերներից, կա նաև իշխանության տեղի և դերի խնդիր: Փողոցային պայքարը, կոշտ ելույթները բավական հոգեհարազատ են այս իշխանությունների համար:

Ապարատային աշխատանքն, ընդհակառակը, հաճախ նրանց թվում է ձանձրալի: Հեղափոխության ինչ–որ փուլում այս գործելաոճը գուցե ուներ որոշակի ֆունկցիոնալություն: Հիմա, սակայն, այդ ֆունկցիոնալության դերն իջել է: Բայց իշխանությունը շարունակում է մնալ հավատարիմ այդ ոճին՝ անկախ ֆունկցիոնալությունից: Երկար ժամանակ, իհարկե, քաղաքական պրոցեսները փողոցում հնարավոր չէ պահել: Բայց քարոզարշավի հրապարակային բնույթը թույլ է տալիս հագուրդ տալ սեփական նախասիրություններին ու շարունակել իրացնել հեղափոխական իներցիան: Չբացառելով հանդերձ, որ կան հեղափոխությանը սպառնացող անտեսանելի վտանգներ, չենք կարող նաև չարձանագրել, որ հեղափոխական հռետորաբանությունը, սև–սպիտակի դիսկուրսը, հակաքարոզչությունն, ըստ էության, բացառում են իշխանության և հասարակության միջև որևէ պոզիտիվ երկխոսություն, ընտրություններից հետոյի մասին որևէ կոնցեպտուալ քննարկում: Բնականաբար, հեղափոխությանը շարունակելու են սադրել, մի դեպքում հանրապետականները, մյուս դեպքում, ասենք, ծռերը: Բայց նախ՝ ամեն սադրանք չէ, որ ռեալ վտանգ է, երկրորդ՝ տրվել սադրանքներին ու պրոցեսը պահել անվերջ հեղափոխության ռեժիմով, նորից ասֆալտին փռելու, պատերին ծեփելու սպառնալիքով, անընդհատ մատ թափ տալու ոգով, նշանակում է անհայտ ժամանակով հետաձգել հեղափոխության հաջորդ՝ շոշափելի փոփոխությունների փուլը ու գործընթացը պահել բացառապես հակադրության տրամաբանության մեջ: Հակադրությունն, ըստ էության, դառնում է այս հեղափոխության շարժիչ ուժը, իսկ ստեղծագործականությունը դառնում է երկրորդական:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Ամենադիտված