Ի՞նչ պաշտոն են տալու գեներալ Վիտալի Բալասանյանին
Քաղաքականություն«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Ղարաբաղի հերոս Վիտալի Բալասանյանը նշանակվելու է ԼՂՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։ Նա այս պաշտոնում փոխարինելու է Վիկտոր Քոչարյանին, որն աշխատել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն։
Փաստորեն, ապրիյան պատերազմում, ապա Սասնա ծռերի դեպքերի օրերին մատուցված ծառայություններն ըստ արժանվույն գնահատվել են: