Լավ լուր երևանցիների համար
ՀասարակությունՀոկտեմբերի 26-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավագանու նիստում խոսելով մայրաքաղաքի տրանսպորտի համակարգի արդիականացման մասին, ասել էր. «Այժմ խորհրդակցությունների փուլում ենք, սակայն լուծումներն արդեն տեսանելի են, մեծ քաղաքների օրինակով ենք շարժվելու: Մեր նպատակն է նաեւ, որ Երեւանում ունենանք միասնական տոմս՝ ավտոբուս, մետրո, էլեկտրոտրանսպորտ և լինի մեկ օպերատոր։ Այսօր մենք ունենք 65 օպերատոր, մեր ժողովրդի ասած 65 գծատեր: Իսկ մեր ցանկությունն է, խորհրդատուի առաջարկն է, եւ նաեւ մեր առաջարկն է եղել, որ լինի մեկ օպերատոր, եւ այդ օպերատորի մեջ Երեւան համայնքն ունենա իր բաժնեմասը»։ Թե ինչ է իրենից ենթադրում տրանսպորտային համակարգի փոփոխությունները Armtimes.com-ը պարզել է Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հետ զրույցում: