Վովա Գասպարյանը խորհրդակցություն է անցկացրել
ՀասարակությունՈստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր՝ նոյեմբերի 3-ին, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի վարչությունների եւ ճանապարհային ոստիկանության ղեկավարներ:
Ներկայացնելով նախօրեին հանրապետության Նախագահի հրավիրած խորհրդակցության ժամանակ քննարկված խնդիրները՝ Վլադիմիր Գասպարյանը նշել է այն ոլորտները, որոնց կատարելագործման ուղղությամբ պետք է աշխատի ոստիկանությունը:
Խոսքը, մասնավորապես, «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ եւ «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի հետ իրավական մեխանիզմների մշակման մասին է՝ նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը պետական եւ համայնքային կառույցներին փոխանցելու նպատակով:
«Նախագահի մոտ խորհրդակցությունից հետո արդեն իսկ ցուցմներն իջեցված են եւ աշխատանքային խումբն արդեն աշխատում է: Ասեմ, որ աշխատանքային խումբը ստեղծվել էր նախագահի դեռ անցած խորհրդակցությունից հետո եւ հստակ խնդիրներ էին դրվել համապատասխան գերատեսչությունների հետ աշխատել ենք այս ուղղությամբ, դրա համար էլ արդյունքները գոհացուցիչ էին: Ընթացակարգը ունենք, մշակված ա, այդ ընթացակարգով բավականին մեծ ու ծավալուն աշխատնք է կատարվել»,-ասել է նա:
Համապատասխան ստորաբաժանումների խնդիրների եւ դրանց կատարման ժամկետների որոշարկումից հետո անդրադարձ եղավ նաեւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար սահմանված վարչական տուգանքների վճարման գործընթացի առանձնահատկություններին ու կատարելագործման մեխանիզմներին:
«Մեր ընդդիմախոսներն ասում են՝ պատշաճ իրազեկում նշանակում է, երբ ուղղակի տալիս են անձի ձեռքը: Բայց մենք մի կանոն էլ գիտենք, որ որպես կանոն այդ անձը շահագրգռված չէ դա ստանալու: Դրա համար էլ մենք իրազեկման մի քանի մեխանիզմներ ենք որոշել անել, որպեսզի, եթե մի տարբերակով իրազեկված չեն, մյուսով առաջնորդվեն: Մեծ հաշվով աշխատում է՝ ուղղակի պետք է տեսնել՝ որ օղակում, որտեղ ինչն է խանգարում»,-ասել է նա:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ճանապարհային ոստիկանի աշխատանքում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների, երթեւեկության կարգավորման ժամանակակից մեխանիզմների մշակման եւ մի շարք այլ հարցեր:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին. «Ոստիկանությունն իր կարգապահական առանձնահատկություններով է միշտ առանձնացել եւ այստեղ եւս ուզում եմ, որ մեր կատարողական կարգապահությունը լինի բարձր որակի: Այն ժամկետները, որոնք երկրի նախագահը դրել ա մեր առջեւ, պետք է արագ, բարձրորակ փաստաթղթեր ստեղծել եւ հանձնարարականները կատարել պատշաճ վիճակում»: