Փարիզում ցույցերի ընթացքում տուժողների թիվը հասել է 110 մարդու
ԱշխարհՓարիզում, ըստ վերջին տվյալների, անկարգությունների ընթացքում տուժել է 110 մարդ. ցուցարարներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաների՝ BFMTV հեռուստաալիքի եթերում արված հայտարարությունը :
Ըստ նրա՝ քսան ոստիկաններ ևս տուժածների թվում են:
«Դեղին բաճկոնների» բողոքի ցույցի ընթացքում ֆրանսիական մայրաքաղաքումավելի քան 260 մարդ բերման է ենթարկվել: Ցույցը ուղեկցվել է ոստիկանների հետ ցուցարարների բախումներով, զանգվածային անկարգություններով և մեքենաների հրկիզումով:
Արձանագրվել է ընդհանուր թվով 187 հրկիզում: Վեց շենք ևս հրկիզված է:
Բուենոս-Այրեսում կայացած «մեծ քսանի» գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ մամլո ասուլիսի ընթացքում Էմանուել Մակրոնը խիստ քննադատել է բռնությունը և հայտարարել, որ անկարգությունների պատասխանատուները կբացահայտվեն և կկանգնեն դատարանի առաջ:
Ֆրանսիայի վարչապետ Էդուրդ Ֆիլիպը շարունակական անկարգությունների պատճառով չեղարկել է իր մասնակցությունը Լեհաստանում կայանալիք կլիմային վերաբերող կոնֆերանսին:
Նա խնդրել է բնապահպանության նախարար Ֆրանսուա դը Ռյուժին գլխավորել ֆրանսիական պատվիրակությունը: