Հայաստանը նվաճել է երկրորդ ոսկե մեդալը դահուկավազքում
ՍպորտՖինլանդիայի Ռուկա քաղաքում ընթացող դահուկավազքի Միջազգային վարկանիշային մրցաշարում այսօր` դեկտեմբերի 2-ին, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանող, 19-ամյա Միքայել Միքայելյանը 15 կմ ազատ ոճի մրցատարածությունում 7 պետությունների 80 մարզիկների հետ պայքարում մինչև 20 տարեկանների մրցապայքարում, տպավորիչ ելույթով գրավել է 1-ին տեղը, գրում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի մամուլի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
Միքայելյանը վաստակել է 70,94 վարկանիշային միավոր:
Մյուս մարզիկներից Թադևոս Պողոսյանը 21-րդն էր` 93,25 վարկանիշային միավորով:
Արման Մատինյանը զբաղեցրել է 63-րդ տեղը` 164,12 վարկանիշային միավորով: Կատյա Գալստյանը 10 կմ ազատ ոճի մրցատարածությունում 45 մասնակցից 17-րդն է` 125,25 միավորով: