Ֆուտզալի Հայաստանի առաջնությունը մեկնարկել է 5 թիմով
ՍպորտՄեկնարկել է ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը, որին մասնակցում են 5 թիմեր:
Առաջին տուրում «Արմենիա Թրավելը» 12:6 հաշվով հաղթել է «Լոռիին», իսկ «Կումայրին» ուժեղ է գտնել «Արմավիրից»՝ 13:2: Տուրը բաց էր թողնում Հայաստանի գործող չեմպիոն «Լեոն»:
Երկրորդ տուրի հանդիպումները կկայանան դեկտեմբերի 8-ին: «Արմավիրն» Արմավիրի մարզադպրոցում կընդունի «Արմենիա Թրավելին», իսկ «Լեոն» նախկին «Միկա» մարզադահլիճում կմրցի «Կումայրիի» հետ: Խաղերի սկիզբը՝ ժամը 14:00-ին: