Նեյմարը «Լիգա-1»-ում լավագույն արդյունավետությունն է գրանցել վերջին 45 տարում
ՍպորտՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը, գոլի հեղինակ դառնալով «Բորդոյի» դեմ Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրի խաղում, «Լիգա-1»-ում գոլերի քանակը հասցրել է 30-ի:
30 գոլի սահմանագիծը հատելու համար 26-ամյա բրազիլացուց պահանջվել է 32 հանդիպում: Դա Ֆրանսիայի առաջնությունում լավագույն ցուցանիշն է վերջին 45 տարում, հայտնում է Opta-ն:
Հիշեցնենք, որ «Բորդո» - ՊՍԺ խաղն ավարտվել էր 2:2 հաշվով: Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առաջին անգամ չհաղթեց Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում: