Հայերեն


Իշխանությունը փոքր-ինչ տարօրինակ մարտավարություն է ընտրել

Քաղաքականություն

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերն անցան քարոզարշավի ճանապարհի կեսից ավելին: Թե ինչ պայքար կլինի մնացյալ չորս–հինգ օրերին, ցույց կտա ժամանակը, բայց այն, ինչ կա այսօրվա դրությամբ, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նման կերպ է բնութագրում.

«Ականատես ենք ընտրարշավի, որը, կարծես թե, երկու հարթության մեջ է ընթանում: Առաջին հարթությունը սև–սպիտակն է, որի գլխավոր մասնակիցները երկու ուժ են՝ ներկայիս և նախկին իշխանությունները: Այդ երկու ուժերը կարծես ընտրարշավի մի հարթության մեջ են և միմյանց հետ մրցում են սև–սպիտակ գունային գամմայում: Երկրորդ հարթության մեջ մնացած ինը ուժերն են, որոնք իրենց չեն դիրքավորում սև–սպիտակի մեջ և փորձում են այլ գունային գամմաների մեջ մրցել: Առաջին հարթության դեպքում առաջին պլան է մղված հետևյալը. հին և նոր վարչախմբերի միջև բանավեճի պես ինչ–որ մի բան է ընթանում: Այսինքն՝ այնպիսի տպավորություն է, որ այդ հեղափոխություն կոչեցյալը շարունակվում է այնպիսի եռանդով, այնպիսի տոնայնությամբ ու մեղադրանքներով, ինչպիսին ապրիլ, մայիս ամիսներին էր: Մինչդեռ փաստ է, որ եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը որևէ տեխնոլոգիա չօգտագործեր, ապա քաղաքական, իրավիճակային տրամաբանությունն ու գործընթացները բերելու էին իր գլխավորած ուժի հաղթանակին: Այս առումով կարծում եմ, որ ընտրապայքարը տեղավորելով սև ու սպիտակի մեջ և թիրախավորելով հենց նախկիններին՝ իշխանությունը փոքր-ինչ տարօրինակ մարտավարություն է ընտրել»,–Newsarm.am-ի հետ զրույցում ասաց Վ. Հակոբյանը:

Նա ընդգծեց՝ եթե սառը վերլուծություն ենք անում, ապա, ըստ էության, նույն մարտավարությունն ընտրել են նաև նախկինները. «Հանրապետականներն ուղղակիորեն իրենց դիրքավորել են սև դաշտում: Փորձում են արմատական ընդդիմության դեր խաղալ ու դրանով իսկ Ն. Փաշինյանից և իր իշխանությունից դժգոհ ընտրազանգվածին համոզել ձայն տալ իրենց: Այսինքն՝ իրենք բավականին թիրախավորված են աշխատում, իրենց աշխատանքը թիրախավորված է կոնկրետ պոտենցիալ ընտրազանգվածի վրա: Չեն փորձում այստեղիցայնտեղից մարդ պոկել, որովհետև հասկանում են, որ դա հեռանկար չունի»:

Վիգեն Հակոբյանի խոսքով՝ իշխանության վերոնշյալ մարտավարությունը ձեռնտու է նաև ՀՀԿ–ին: «Ըստ էության, ոչինչ չանելով, օֆիսներում նստած ու «ֆեյսբուքներից» դուրս չգալով և ընդամենը հոլովակներով հանդես գալով՝ ՀՀԿ–ն անընդհատ գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում: Ըստ էության, ձրի PR է իրականացվում: Ինչ վերաբերում է մնացած քաղաքական ուժերին, ապա նրանք իրենց հարթության մեջ են, և յուրաքանչյուրը փորձում է վերցնել այն ընտրողների ձայները, որոնք չեն քվեարկելու ո՛չ սպիտակներին, ո՛չ սևերին: Այդ ուժերից յուրաքանչյուրն իր յուրահատուկ ֆիշկայով և մեսիջով փորձում է ֆիքսել իր առանձնահատկությունը»,–նշեց նա:

Ինչ վերաբերում է մինչ այս կարևորված խոսքի գործոնին և ծրագրային պայքարին, քաղտեխնոլոգը կրկին պնդեց նախկինում հայտնած այն տեսակետը, ըստ որի, երբ վարչական ռեսուրսի, ընտրակաշառքի դերը նվազագույնի է հասցված, առաջնային է դառնում խոսքը:

«Փաստ է, որ առայժմ ծրագրային «մենամարտեր» առանձնապես չենք տեսնում: Իսկ խոսքը կարող է լինել և՛ հռետորաբանության, և՛ քննադատության, և՛ ծրագրերի տեսքով: Թեպետ վերոնշյալ սև–սպիտակի տրամաբանության պարագայում ավելի ակտուալ է դառնում քննադատությունը, անձնավորված պայքարը, բայց, այնուամենայնիվ, դա արվում է խոսքով: Այսինքն՝ իշխանությունը չի գնում ոչ ոքի ձայները, չի ստիպում, այլ ուղղակի փորձում է նման հռետորաբանությամբ քաղաքական դաշտում վերջնականապես թաղել քաղաքական դիակին: Բայց եթե նույնիսկ նման նպատակ ունի, ապա քաղաքական դիակին վերակենդանացնում է՝ նրան անընդհատ ուշադրության կենտրոնում պահելով: Այս առումով հասարակության մոտ հարցեր են առաջանում, որովհետև հեղափոխության արդյունքում եկավ նոր ուժ, իսկ հինը ոչ թե երկրորդ, այլ վերջին պլան դուրս եկավ: Հիմա, ըստ էության, իշխանության ընտրած մարտավարության շնորհիվ քաղաքական դիակը դարձավ գործոն»,–նշեց նա:

Ինչ վերաբերում է իշխանության ծրագրաին պայքարին, ապա, ըստ քաղաքագետի, այն առայժմ իշխանության մարտավարության մեջ առաջնային չէ. «Միայն վերջին մեկ–երկու օրերին ենք տեսնում, որ կարծես թե սկսել են շեշտադրում անել նաև ծրագրերի վրա»:

Խոսքի կարևորության համատեքստում Վ. Հակոբյանը մի դրական հանգամանք առանձնացրեց:

«Կարծես սկսում է կայանալ բանավեճի կուլտուրան, թեպետ այդ առումով քաղաքական լուրջ կուլտուրա չկա, բայց երևույթը, որպես այդպիսին, դրական է: Վերջին 25–26 տարիների ընթացքում մարդիկ ուզում էին, որ բանավեճեր լինեն»,–նշեց նա՝ հույս հայտնելով, որ կա՛մ ժամանակի ընթացքում, կա՛մ գուցե հենց այս նախընտրական կամպանիայի վերջնահատվածում բանավեճերը կլինեն ինչ–ինչ ծրագրերի շուրջ:

Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ այս քարոզարշավում օգտագործվում են նաև բոլոր քաղաքական տեխնոլոգիաները:

«Չէի ասի, որ ֆանտաստիկ ընտրարշավ է գնում, բայց կարող եմ ասել, որ բոլոր՝ թե՛ հին, թե՛ «ռեբրենդինգ» արված տեխնոլոգիաներն օգտագործվում են: Կան քաղաքական ուժեր, որոնք բավականին լուրջ են վերաբերվել կարգախոսներին, լոգոներին: Դրանց միջոցով իրենք մեսիջ են ուղարկում հենց այն ընտրողին, որն իրենց կարծիքով իրենց թիրախն է: Ի վերջո, կարգախոսի և լոգոյի միջոցով քաղաքական ուժերը սովորաբար դիրքավորվում և հիշվում են քաղաքական դաշտում: Բացի այդ, շատ ակտիվ են օգտագործվում ինֆորմացիոն տեխնոլոգիաները: Բոլորը բավականին մեծ ուշադրություն են դարձրել հատկապես սոցցանցերին, գուցե նաև այն պատճառով, որ «հայկական ֆեյսբուք»–ը բավականին մարդաշատ է, և այդ հատվածում բավականին մեծ թիրախային խմբերի հետ կարելի է աշխատել: Այն ոչ պակաս կարևոր գործոն է, որը ֆինանսական առումով շատ քիչ ծախս է պահանջում: Մեծ հաշվով՝ յուրաքանչյուրն ուզում է ինչ–որ ձևով դիրքավորվել, հիշվել, իդենտիֆիկացվել դաշտում, որ աննկատ չմնա»,–եզրափակեց մեր զրուցակիցը:

Երևանի մամուլի շենքն այլևս մամուլինը չէ Ի՞նչ էր փնտրում Փաշինյանը Պուտինի հետ զրույցում Փաշինյա՛ն, Արթուր Ավանեսյանը քեզ կսովորեցնի՝ ինչպես պաշտպանել ձյունածածկ տարածքը Արդեն երկար ժամանակ է՝ Հայաստանում քաղաքականությունը փոխվել է, և այլևս չի օգտագործվում «բռնի տեղահանված» ձևակերպումը. Էդմոն ՄարուքյանԱմենաանարդյունավետ խորհրդարանը՝ ըստ պաշտոնական թվերի Ահաբեկելով ստիպելու են ընտրել. Աննա Կոստանյան Սոցիալական ծրագիր. զանգվածային սպորտ. Հրայր ԿամենդատյանRedwire ընկերությունը ներկայացրել է նոր ELSA արևային վահանակը զանգվածային արբանյակային արտադրության համար Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի ՀԷՑ-ը չի ծառայելու ՔՊ-ին. Վարդան ԱլոյանԽաղաղություն մեր տարածաշրջանում կարող է լինել, եթե Հայաստանը կանգնի Ռուսաստանի կողքին. Մհեր ԱվետիսյանԱրցախի վերահայացումը. վտա՞նգ թե՞ անվտանգություն. Աննա Կոստանյան Մեր ժողովուրդը ուզում է խաղաղություն, բայց կայուն, երկարատև ու երաշխավորված. Արթուր ՄիքայելյանԱյն մասին, թե ինչու Ալիևը այլևս իրական հնարավորություն չունի իր կամքը Հայաստանին պարտադրելու. Ավետիք ՉալաբյանՀայաստանի դեմ պատերազմ կարող է լինել միայն մեկ դեպքում. Վահե Հովհաննիսյան Հայաստանը վախի և պրագմատիզմի միջև. Տիգրան Դումիկյան Անվտանգություն՝ տնտեսության հիմքի վրա․ «Ուժեղ Հայաստան»-ի առաջարկած ուղին Խաղաղության պատրանքը և անվտանգության ճգնաժամը Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից Արևելք, թե Արևմուտք. մենք պետք է որոշենք՝ ուզում ենք ունենալ պետությո՞ւն, թե՞ պարզապես դրա արտաքին տեսքը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխանությանը». «Փաստ» Երբ հողը փախչում է ոտքերի տակից. «Փաստ» «Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլ յացիան. «Փաստ» Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են սննդի մեջ «քարուերկաթ» գտնելու մասին «ահազանգերը». «Փաստ» Սպառնալիք հայ ժողովրդի ազգային ինքնության համար. «Փաստ» IDBank-ը զգուշացնում է հեռավար աշխատանքի անվան տակ թաքնված զեղծարարությունների մասինԼոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը. Մենուա ՍողոմոնյանԱղետաբեր պատերազմի սպառնալիք և Արցախի էթնիկ զտման ջնջում. Փաշինյանը կատարում է Ալիևի պահանջները. Էդմոն ՄարուքյանԴավիթբեկում էինք, գյուղ, որ տեսել է պատերազմ, ավերածություններ. Արթուր ՄիքայելյանԱնուշ Միրզոյանը միացել է ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական թիմին՝ «Ուժեղ Հայաստանին»Մենք բերելու ենք ուժեղ դիվանագիտություն, իրական խաղաղություն և բացառելու ենք միակողմանի զիջումները. Գոհար Ղումաշյան«ԱրտՔոմփանի» կառուցապատող ընկերությունը նոր անակնկալներ է պատրաստել TOON EXPO-ի այցելուների համար Վերջապես կան մարդիկ, որոնց կարող ենք վստահել մեր երեխաների անվտանգությունը, մենք այլևս թույլ չենք լինի․ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունՍուտ և անհիմն հրապարակում՝ Իվետա Տոնոյանի արձագանքը Վահե Մակարյանի հոդվածին«Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր«Մեծ քաղաքականություն». երրորդ էպիզոդը՝ վաղըՌազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի անդամը Բաղանիսում էր. այն, ինչ նրան այնտեղ են պատմել, դժվար է անգամ պատկերացնելՄեզ պատերազմից ուզում է փրկել մի մարդ, ով բերել է 3 պատերազմ. Գոհար Ղումաշյան1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համարՀավասարակշռության վերականգնումը շատ կարևոր է Ադրբեջանի հետ հարաբերություններում. Ավետիք ՉալաբյանՎերականգնելու ենք ժողովրդավարությունը. Շիրազ Մանուկյան Փաշինյանի խուլիգանությունը՝ լակմուսի թուղթ Լոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը․ ՀայաՔվեՀամախոհ ուժերի համախմբումը կխթանի մարդկանց մասնակցությունը ընտրություններին․ Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկն ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը գործընկերության պայմանագիր են ստորագրել ՈւՂԻՂ․ ՀԷՑ-ի գործով դատական նիստը Հայաստանի նոր Սահմանադրության ոդիսականը մտահոգիչ է Մեկ ուրիշ դաս Փաշինյանի համար Արթուր Ավանեսյանի կողմից անվտանգության մասին Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Ամենադիտված