Ֆրանսիայում չորս մարդ Է զոհվել «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաների ընթացքում
ԱշխարհՖրանսիայում չորս մարդ Է զոհվել «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաների ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 4-ին հայտարարել Է հանրապետության վարչապետ Էդուար Ֆիլիպը:
«Շարժման («դեղին բաճկոնավորների»)» սկսվելուց ի վեր մեր չորս հայրենակիցներ են մահացել: Մի քանի հարյուր մեր քաղաքացիներ, մասնավորապես, մեր իրավակարգի ուժերի աշխատակիցներ վիրավորվել են, հաճախ՝ լրջորեն»,- ասել Է կառավարության ղեկավարը ֆրանսիական հեռուստաալիքների եթերում հանդես գալով ժողովրդին հղված ուղերձով: «Դեղին բաճկոնավորների» շարժման զանգվածային բողոքները, որոնք հանդես են գալիս, մասնավորապես, բենզինի գների բարձրացման դեմ, Ֆրանսիայում սկսվել են նոյեմբերի 17-ին:
Դեկտեմբերի 1-ին Փարիզում բողոքի ակցիան ուղեկցվել Է ոստիկանության հետ ցուցարարների ընդգրկուն ընդհարումներով, ավերածություններով ու ավտոմեքենաների հրկիզումներով: Անկարգությունների ընթացքում բերման Է ենթարկվել 412 մարդ: Բողոքի ակցիաների ընթացքում վերքեր Է ստացել 133 մարդ. այդ թվում՝ 23 ուժային, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: