Սերժ Սարգսյանի աղը ՀՀԿ վերքի վրա
Քաղաքականություն«Առաջին»-ը գրում է․
Օրերս պատասխանելով Սերժ Սարգսյանի վարչապետական հեռանկարի մասին լրագրողների հարցին, որի առիթ հանդիսացել էր արաբական Ալ Ջազերա հեռուստաընկերությանը տված Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արել էր բավականին հետաքրքրական հայտարարություն, բավական նուրբ երանգներով:
Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, արաբական հեռուստաալիքին ասել էր, թե դեռ վաղ է խոսել նախագահի պաշտոնից հետո վարչապետ առաջադրվելու հավանականության մասին, քանի որ ամեն ինչ կախված է 2017 թվականի ընտրությունից, և այդպիսի հեռանկարի վերաբերյալ արտահայտվելու համար պետք է, որ ՀՀԿ-ն «շատ լավ քվե» ստանա այդ ընտրությանը: ՀՀԿ խոսնակը, ի պատասխան դրա վերաբերյալ լրագրողների հարցի, հայտարարել էր. «Մեր խնդիրը 2017թ. ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելն ու վստահության քվե ստանալն է: Դրանից հետո, եթե հաղթի ՀՀԿ-ն՝ կոալիցիայով, թե առանց, Սերժ Սարգսյանը կանդրադառնա դրան, կուսակցությունը կորոշի նոր կառավարության կազմը, ծրագիրը: Այդքան պրիմիտիվ մի նայեք այս հարցին»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում