Կիրկորովը կին երկրպագուին տապալել է գետնին
LifeԵրգիչ Ֆիլիպ Կիրկորովը Տոլյատիում կայացած համերգի ժամանակ անզգուշաբար տապալել է մի կնոջ, որի անունը չի նշվում: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երգիչն իջել է հանդիսատեսի մոտ և սկսել է քայլել շարքերի միջով:
Կիրկորովի կին երկրպագուներից մեկը որոշել է քայլել նրա հետևից, սակայն տրորել է երգչի երկար թիկնոցը: Զգալով, որ ինչ-որ բան իրեն խանգարում է առաջանալ՝ Կիրկորովը քաշել է թիկնոցը, ինչից կինը ընկել է:
Համերգը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին: