Հայերեն


«Մելիքյան Լյովան իմ հետ կգա՝ իմ հիմնարկում կաշխատենք»․ նոր քաղաքապետը կադրային ջարդ է իրականացնում

Հասարակություն

«Հրապարակ» թերթը գրում է․
«Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն այս օրերին զբաղված Է իր նոր աշխատակազմի ձևավորման աշխատանքներով։ Նախկին նոտարը որոշել է ետ չմնալ կառավարությունում ընթացող տոտալ օպտիմալացման գործընթացից և այն կիրառել Վանաձորում։ Ըստ այդմ, չի բացառվում, որ աշխատակազմում որոշակի կառուցվածքային փոփոխություններ, կրճատումներ տեղի ունենան, և որոշ բաժիններ միավորվեն, աշխատակիցներն էլ՝ կրճատվեն (օրինակ՝ այն բաժինները, որոնք իրականացնում են Վանաձոր համայնքի տնտեսության կառավարումը՝ հարկերի հավաքագրում, եկամուտների ապահովում, հնարավոր է միավորվեն)։ Քանի որ աշխատակազմը դեռևս չի ձևավորվել, նոր քաղաքապետն իր մոտ Է հրավիրում համայնքապետարանի աշխատողներին և տալիս համապատասխան ցուցումներ։ Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկներում այս պահին աշխատում Է շուրջ 1300 հոգի, որի միայն 10 տոկոսն Է քաղաքապետարանում աշխատում։ Համայնքապետարանի աշխատակազմի ձևավորումը, պաշտոնների նշանակումը տեղի կունենան ավագանու առաջիկա նիստից հետո, որը նախատեսված Է Նոյեմբերի 5-ին։

Սակայն մինչ նիստը կկայանա, քաղաքապետն արդեն շատերին առաջարկել Է դիմում գրել, գնալ։ Վանաձորի քաղաքապետարանում լուրջ դժգոհություն Է հասունանում։ Աշխատակիցներն ամեն ինչ արել են, որ Մամիկոն Ասլանյանն անցնի՝ հույս ունենալով, որ կպահպանեն աշխատատեղերը, պարզվում Է՝ սխալվել են։ Անգամ, ասում են, Սամվել Դարբինյանի և Մամիկոն Ասլանյանի հարաբերություններն են այս հողի վրա լարվել։ Երեկ մենք զրուցեցինք նախկին քաղաքապետի հետ։ Սամվել Դարբինյանն սկզբում ժխտեց, թե նման բան կա, ապա խոստովանեց, «Քաղաքապետն իրավասու չէ ազատել, քանի որ նրանք համայնքային ծառայողներ են, իսկ եթե այդ մարդիկ չեն ուզում աշխատել, իրենք իրենց դիմումի համաձայն ազատվում են, այդ դեպքում արդեն իրենց գործն է դառնում»։ Նա ասաց, որ ինքը զրուցել է մի քանիսի հետ. «Մարդիկ են, ասում են՝ մենք թիմով եկել ենք, թիմով էլ գնում ենք, հիմա էլ նրանք են եկել, նրանք էլ իրենց թիմով պետք է գան։ Ես ում հանդիպել եմ, այդպես են ասել, նույնիսկ գործող քաղաքապետն առաջարկել է, որ աշխատեն, բայց ասել են՝ չէ, մենք ազատվում ենք աշխատանքից այլ աշխատանքի անցնելու պատճառով։ Եթե չեք հավատում, անունները կարող եմ տալ՝ Բաբանյան Տիգրանը, Մելիքյան Լևոնը, Գևորգյան էրիկը։ Իրենց գործող քաղաքապետը կանչել-ասել է՝ եկեք միասին աշխատենք, ասել են՝ չէ, մենք գնում ենք։ Գևորգյան էրիկը ՌԴ է գնում, Բաբանյան Տիգրանն այլ համակարգ անցնում, Մելիքյան Լյովան իմ հետ կգա, իմ հիմնարկում կաշխատենք»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված