Հայերեն


Եթե 10 կամ 20 օրից նոր սկսեն վտառները պահպանել, ձվադրող վտառների մեծ մասը կրկին կկորցնենք

Հասարակություն

Իրականում ինչքան էլ կարևոր լինեն երկրի ներսում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները, կան հարցեր, որոնք միշտ էլ հատուկ ուշադրություն են պահանջում: Դրանք չեն կարող պայմանավորված լինել այս կամ այն քաղաքական գործընթացով: Խոսքը հատկապես բնապահպանական խնդիրներին է վերաբերում: Այս պահին, թերևս, բնապահպանական ամենակարևոր և հրատապ հարցերից մեկը Սևանա լճի սիգ ձկնատեսակի հարցն է: Ի դեպ, վերջին տարիներին արգելված է լճից սիգ որսալը, սակայն, ինչպես երևում է, այդ արգելքը չի գործում: Ողջ տարին ո՛չ սիգի որսն է դադարում, ո՛չ էլ վաճառքը: Նման բարձիթողի գործելաոճի պատճառով վաղը կարող ենք կանգնել է՛լ ավելի լուրջ խնդիրների առջև, ինչը նախընտրական թոհուբոհի պատճառով կարծես թե դուրս է մնացել կառավարության օրակարգից:

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիել յանը Newsarm.am-ի հետ զրույցում նշեց, որ սիգի ձվադրումից առաջ է հարկավոր հստակ խստացված պահպանություն իրականացնել: Հակառակ դեպքում, ձվադրման ժամանակ արդեն ձկնկիթով ձուկ չենք ունենա, ինչի հետևանքով բեղմնավորման պրոցես նույնպես չի լինի: «Ինչպես առաջներում է որսագողություն եղել, նույնը, դեռ մի բան էլ ավելի վատ ձևով է շարունակվում: Շարունակում են որսալ նախաձվադրող վտառի առանձնյակներ և ամենուրեք՝ շուկաներում և բակերում դա են վաճառում: Նույնիսկ ձկնկիթն են վաճառում, ինչն անթույլատրելի է: Այսինքն, եթե ձվադրմանը նախորդող շրջանում սիգի որսը չի արգելվում, ձկնագողերը որսում են վտառը, իսկ ձկնկիթը բաց թողնելու ժամանակ վտառ չի լինում: Դրա հետևանքով ձկան պաշարները, որոնք կամաց–կամաց սկսել էին ավելանալ, նորից կհայտնվեն խզման վտանգի առջև: Ու եթե այս շրջանում վտառը չպահպանենք, ապա ո՞ր ձկները պետք է ձվադրեն: Սա բավականին լուրջ խնդիր է, որի վրա, ցավոք, ուշադրություն չի դարձվում: Դրա պատճառով մենք վաղը ձկնապաշարի լուրջ կորուստ կունենանք, ինչն անթույլատրելի է ինչպես էկոլոգիական, այնպես էլ տնտեսական առումով»,– ասաց Բ. Գաբրիելյանը:
Մասնագետները տարիներ շարունակ բարձրաձայնում են նաև, որ հարկավոր է առնվազն երկու սեզոնի ընթացքում՝ ձվադրման ժամանակ և գարնանը, երբ արդեն ձևավորված մանրաձուկը սկսում է մեծանալ, խստիվ արգելել սիգի որսը: Բայց, ինչպես ասում են՝ ձայն բարբառո հանապատի: Իշխանությունները ժամանակին հնչեցված ահազանգերին համահունչ քայլեր չեն ձեռնարկում, ինչի պատճառով էլ նույն խնդիրը տարիներ շարունակ մնում է չլուծված: Հարցին լուծում տալու համար Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրինությունն անգամ պաշտոնական նամակ է ուղարկել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանին՝ այն ակնկալիքով, որ մոտ օրերս սայլը տեղից կշարժվի:

Ինչ վերաբերում է Սևանի էնդեմիկ՝ իշխան, բեղլու, կողակ ձկնատեսակներին, ապա դրանց ձվադրումը պետք է կատարվի գետերում, բայց այստեղ նույնպես բազմաթիվ խնդիրներ կան, որոնց ուղղությամբ կրկին ոչինչ չի արվում:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե անցյալ տարի մի քիչ ավելացել էին իշխանի պաշարները, ապա մասսայական որսագողության պատճառով այն նորից

բավականին կրճատվել է: Եվ հիմա վերադարձել ենք այն կետին, ինչ ունեինք մինչ այդ: Կողակ ձկնատեսակը գրեթե վերացել է, և այդ ձկնատեսակի արհեստական վերարտադրության ուղղությամբ հարկավոր է քայլեր ձեռնարկել: Եթե այս հարցերի վրա շարունակենք ուշադրություն չդարձնել, ապա հավատացեք, վաղը շատ ավելի ուշ կլինի»,– ասաց Բ. Գաբրիելյանը:

Ի դեպ, ամեն տարի բավականին մեծ ֆինանսներ են ծախսվում Սևանում իշխանի պաշարները վերականգնելու համար: Սակայն, պարզվում է, որ լիճ բաց թողնված մանրաձուկն այդպես էլ չի հասցնում մեծանալ ու ձվադրել, նույն ձկնագողերի պատճառով: «Ստացվում է, որ այն միլիոնավոր դրամները, որը պետությունը ծախսում է Սևանի ձկնապաշարներն ավելացնելու ուղղությամբ, գնում է ձկնագողերի գրպանը: Կլիմայական պայմաններից և այս տարվա ջրի առանձնահատկություններից ելնելով՝ մենք սպասում ենք, որ դեկտեմբերի 20–ից վտառները կսկսեն ձկնկիթ բաց թողնել, ինչի մասին մենք արդեն տեղեկացրել ենք պատկան մարմիններին: Հիմա հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել սիգի ձկնագողությունը թույլ չտալու համար, քանի որ ամենահրատապ խնդիրը սիգի ձվադրող վտառները պահպանելն է: Իսկ եթե 10 կամ 20 օրից նոր սկսեն վտառները պահպանել, ապա ձվադրող վտառների մեծ մասը կրկին կկորցնենք»,– ասաց Բ. Գաբրիելյանը:

Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Ամենադիտված