Աղջիկը «Նիսսան»-ով անցել է մեկ այլ աղջկա ոտքի վրայով
ՀասարակությունՕգոստոսի 8-ին, ժամը 14.40-ին, ոտքի վնասվածքով «Աբովյան» բժշկական կենտրոն է դիմել 27-ամյա Արմենուհին և հայտնել, որ Աբովյանի սուպերմարկետի դիմաց ոտքը մնացել է ավտոմեքենայի տակ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, 25-ամյա Մագդան «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելու ժամանակ անցել է Արմենուհու ոտքի վրայով:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտեի Աբովյանի Քննչական բաժին: