Յոահիմ Լյովը ցանկանում է ուժերը փորձել ակումբային ֆուտբոլում
ՍպորտՖուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը պատմել է, որ ցանկանում է ուժերը փորձել նաեւ ակումբային ֆուտբոլում:
«Դեռ չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին, սակայն արդեն հասկանում եմ, որ մարզչական աշխատանքիս այնքան էլ շատ ժամանակ չի մնացել: Մինչեւ հավաքականը գլխավորելն աշխատել եմ ակումբային ֆուտբոլում եւ ցանկանում եմ դարձյալ ինչ-որ բանի հասնել այդ մակարդակում: Երեւի, եթե գլխավորեմ ակումբ, դա չի լինի Գերմանիայում: Ցանկանում եմ ուժերս փորձել այլ երկրում»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Լյովը 2006 թվականից է գլխավորում Գերմանիայի հավաքականը, որի հետ 2014-ին դարձել էր աշխարհի չեմպիոն: