Ինչպես է «Իսլամական պետություն»-ը պայթեցնում ռուսական ուղղաթիռը /տեսանյութ
ԱշխարհԱյսօր` նոյեմբերի 4-ին, Twitter-ում հրապարակվել է մի տեսանյութ, որը բնութագրվում է որպես հարձակում Սիրիայում գտնվող ռուսական ուղղաթիռի վրա: Ասվում է, որ ուղղաթիռը ոչնչացված է Հոմս նահանգից արևելք ընկած տեղանքում` ԴԱԻՇ ահաբեկիչների կողմից, հեռակառավարվող հրթիռի միջոցով:
Կադրում երևում է, թե ինչպես է ուղղաթիռներից մեկն օդ բարձրանում, իսկ մյուսը մնում է գետնին: Հենց վերջինին էլ հարվածում է հրթիռը, պայթյուն է որոտում ու հրդեհ է սկսվում:
Ավելի վաղ լուր էր տարածվել, որ երեկ` նոյեմբերի 3-ին, Համա նահանգում հումանիտար օգնություն հասցնելու նպատակով պլանային թռիչք իրականացնող ուղղաթիռը հարկադիր վայրէջք է կատարել, ինչի ժամանակ էլ ենթարկվել է հրետակոծության: Անձնակազմը չի տուժել և հետախուզափրկարարական ուղղաթիռով վերադարձել է Հմեյմիմի ավիաբազա: