«Ժամանակ»-ի հերթական քաղաքական մառազմը
ՀասարակությունԱբել Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հերթական լրագրողական փայլատակումն այսօր աչքովս ընկավ: Անկեղծ, այս հետընտրական շրջանում մառազմատիկ մտքերի պակաս ավելի, քան չենք ունենում:
Հիմա էլ գրել են, թե տեսեք-տեսեք Գագիկ Ծառուկյանը խաբել է իր կուսակիցներին: Իբր ասել է կոալիցիա ենք կազմելու, իշխանության մաս դառնանք, որ իր թիմին շահագրգռի ընտրություններին մասնակցել և իր համար ձայն բերել:
Պատկերացնու՞մ եք ԲՀԿ թիմում գտնվեր քաղաքական նման միամտության մի մարդ, ով կհավատար այս մտքին, եթե այն նույնիսկ իսկապես հնչեր:
Մենք՝ այս ամբողջ գործընթացների դրսից հետևողներս անգամ հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանի ուժը անտարակույս վերցնելու էր խորհրդարանական մանդատների մեծագույն մասը, և բնականաբար, կոալիցիայի կարիք չէր ունենալու, քանզի նրա ուժը ձևավորելու էր ԱԺ կայուն մեծամասնությունը:
Հետևաբար, Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի կողքին կանգնել են այն թեկնածուները, ովքեր կիսել են վերջիններիս գաղափարախոսությունը, և ոչ թե մանդատավազքի և իշխանական կերակրատաշտի մոտ տեղ զբաղեցնելու ակնկալիքներ են ունեցել:
Ինչպես ասում են լրատվականը ԲՀԿ թեկնածուներին չափել է իրեն պատեր տվոների արշինով:
Դասականը կասեր՝ սիրուն չի: