Սալոմե Զուրաբիշվիլին ստանձնում է Վրաստանի նախագահի պաշտոնը
Քաղաքականություն
Դեկտեմբերի 16-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնապես ստանձնում է նախագահի պարտականությունները, հաղորդում է Նովոստի Գրուզիի-ն:
Զուրաբիշվիլիի երդմնակալությունը տեղի կունենա Կախեթիայի հին պատմական մայրաքաղաք Թելավիում՝ Բագրատիոնի թագավորական դինաստիայի ներկայացուցիչ Իրակլի Երկրորդ թագավորի (1720-1798) նստավայր Բատոնիս ցիղեում:
Զուրաբիշվիլինին՝ երկրի սահմանդրությանը հավատարմության երդում տալուց հետո ելույթ կունենա պետության ղեկավարի իր պլանների մասին:
Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը կմասնակցի Գեորգի Մերգվելաշվիլին, որը նախագահ էր ընտրվել 2013 թվականի հոկտեմբերի 27-ին և այդ պաշտոնն էր զբաղեցվում 2013 թվականի նոյեմբերի 17-ից: Հենց Մերգվելաշվիլին կընդունի Վրաստաի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի զեկույցը արարողության սկզբում, իսկ խոստումը տալուց հետո զինվորականները կողջունեն Զուրաբիշվիլիին արդեն որպես նախագահի:
Այնուհետև կհնչի Վրաստանի ազգային օրհներգը: Ըստ կանոնակարգի՝ երդմնակալության վերջում կտրվի յոթ հրետանային համազարկ: