Վիկ Դարչինյանի եղբորորդին բրոնզե մեդալ է նվաճել Հայաստանի թիմի կազմում
Սպորտ
Հայաստանի ներկայացուցիչ Արման Դարչինյանը բրոնզե մեդալ է նվաճել Ռուսաստանի Խանտի-Մանսիսկ քաղաքում անցկացված նավթային երկրների աշխարհի առաջնությունում, որին Հայաստանի թիմը մեկնել էր 5 բռնցքամարտիկով:
Դարչինյանը երրորդ տեղն է գրավել 75 կգ քաշային կարգում: Կիսաեզրափակիչում նա պարտվել է ֆրանսիացի մրցակցի:
Նշենք, որ Արման Դարչինյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանի եղբորորդին է:
Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցաշարին մասնակցել են նաեւ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը եւ 69 կգ քաշային Արսեն Պողոսյանը, որոնք մեդալ չեն նվաճել: