Արոնյանը Լոնդոնում ոչ-ոքի խաղաց Կարուանայի հետ
ՍպորտՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Լոնդոնի դասական մրցաշարի երրորդ տեղի համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանի մրցակիցը ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան է: Առաջին դասական պարտիայում Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը 28-րդ քայլին: Երկրորդ դասական խաղում, որտեղ հայ շախմատիստը խաղում էր սպիտակ խաղաքարերով, ևս խաղաղ արդյունք ունեցավ:
Դեկտեմբերի 17-ին շախմատիստներն ուժերը կչափեն արդեն արագ և կայծակնային շախմատում: