Ի՞նչ է տեղի ունեցել ադրբեջանցի օլիգարխի հետ՝ Պուտինի հետ զրույցից հետո
ԱշխարհՌուսական ЛУКОЙЛ նավթային ընկերության բաժնետոմսերը չորեքշաբթի և հինգշաբթի կայացած աճուրդներում կտրուկ անկում են ապրել շրջանառվող այն լուրերի համատեքստում, որ Կրեմլն աչք է դրել ընկերության կուտակած արժույթի պաշարների վրա: Այս մասին հաղորդել է «Финанс» պարբերականը:
Չորեքշաբթի ЛУКОЙЛ-ի բաժնետոմսերն ընկել են 3.9%-ով, իսկ հինգշաբթի ևս 1%-ով` հասնելով սեպտեմբերի 15-ի նվազագույն ցուցանիշին:
Ընկերության բաժնետոմսերի հանրագումարային արժեքը մեկ օրում ընկել է 130 միլիարդ ռուբլիով: Իսկ Վագիտ Ալեքպերովն, ով ընկերության խոշորագույն բաժնետերն է` 22.7% բաժնեմասով և ЛУКОЙЛ-ի նախագահը, կորցրել է 30 մլրդ ռուբլի:
Ведомости-ի տվյալներով` Պուտինն Ալեքպերովին անձամբ էր առաջարկել դաշնային բյուջեի դեֆիցիտը փակել Роснефть-ի պետական փաթեթը ձեռք բերելու միջոցով: Հոկտեմբերի 31-ին Ֆիլանովսկու անվան հանքավայրի բացման ժամանակ Ալեքպերովին հրավիրել էին նստել Պուտինի մեքենան, որտեղ նրանք 20 րոպե զրույց են ունեցել:
Ավելի վաղ ЛУКОЙЛ-ը բազմիցս հրաժարվել էր ձեռք բերել Роснефть-ի մասնավորեցվող բաժնեմասը, բայց «գործն ունի քաղաքական բնույթ», և բացառված չէ, որ Ալեքպերովն ստիպված լինի համաձայնել: