«Յան Ռեգենսբուրգին» պարտությունից փրկեց Սարգիս Ադամյանի դուբլը (Տեսանյութ)
ՍպորտԳերմանական երկրորդ Բունդեսլիգայի 17-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» Սարգիս Ադամյանի դուբլի շնորհիվ 2:2 հաշվով ավարտեց «Սանդհաուզենի» դեմ արտագնա հանդիպումը՝ պարտությունից խուսափելով ավելացված ժամանակում:
Հյուրերի կազմում խաղի հաշիվը 16-րդ րոպեին բացեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, սակայն առաջին խաղակեսում դաշտի տերերը պատասխանեցին 2 գոլով: Ավելացված ժամանակի չորրորդ րոպեին Ադամյանը «Յան Ռեգենսբուրգին» փրկեց պարտությունից: Նա հանդես եկավ առանց փոխարինման եւ դեղին քարտ ստացավ 70-րդ րոպեին:
Երկրորդ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Սարգիս Ադամյանը գոլերի քանակը հասցրեց 8-ի:
17-րդ տուրից հետո «Յան Ռեգենսբուրգը» 23 միավորով բաժանում է 9-10-րդ տեղերը: