Հայերեն


Ինչ է պարզվելու հետո

Հասարակություն

1in.am-ը գրում է․

Գազի գնի նվազեցման «Գազպրոմ Արմենիայի» հայտից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արդեն սեփական նախաձեռնությամբ ձեռնամուխ է եղել էլեկտրաէներգիայի գների նվազեցմանը: Հայաստանի իշխանությունը լայն թափով շարունակում է նախընտրական ռեսուրսների մոբիլիզացման պրոցեսը:

Այս ամենը, սակայն, հասարակության մոտ եթե ոգևորությունից ոչ ավելի շատ կասկածներ, ապա, համենայնդեպս, ոգևորությանը համարժեք նաև կասկածներ է առաջացնում, թե ինչո՞ւ իշխանությունը հանկարծ այդպես կտրուկ սկսեց մտածել հասարակության մասին: Ավելի շուտ՝ հարցը, թե ինչու, հասարակության համար պարզ է՝ իշխանությունը ընտրությունների է գնում: Հասարակության համար պարզ չէ, թե ինչ է լինելու ընտրություններից հետո, ինչքան է ներկայիս սակագնային «իդիլիան» շարունակվելու, երբ է այն ընդհատվելու:

Բանն այն է, որ Հայաստանում նոր չէ, որ իշխանությունը դիմում է ինչ-որ հանրահաճելի և հանրամատչելի քայլերի, բայց սովորաբար դրանք կարճ են տևում: Այդպիսի քայլերը Հայաստանում խիստ ժամանակավոր են, Հայաստանում մնայուն են եղել և շարունակում են լինել համակարգային խորքային արատները, կոռուպցիան, հովանավորչությունը, մոնոպոլիաներն ու օլիգոպոլ համաձայնությունները: Եվ դրանից ելնելով՝ Հայաստանի հասարակությունը տեղի ունեցող նոր հանրամատչելի և հանրահաճելի զարգացումները դիտարկում է իր փորձով ամրագրված տառապանքի տեսանկյունից՝ ընկալելով դրանք ժամանակավոր, ինչքան էլ իրենց ծավալով թվում է՝ ավելի լայն են, աննախադեպ լայն:

Ընդ որում, ընդհատելու տարբերակը մեկը չէ, որ կարող է լինել: Օրինակ՝ շատ հավանական է, որ մի քանի ամիս անց՝ ընտրություններից հետո, այդպես էլ երկար ժամանակ որևէ մեկը նոր հայտ չներկայացնի, թե ի հայտ են եկել նոր հանգամանքներ, և գազն ու լույսը կրկին պետք է թանկանան: «Իդիլիան» կարող է ավարտվել նաև այլ տեսքով, երբ հասարակությունը ընտրություններից հետո ինչ-որ պահից հանկարծ պարզի, որ իրականում այդ «իդիլիան» ոչ թե իշխանության սթափվելու արդյունք էր, այլ ընդամենը հենց իր՝ հասարակության կամ պետական ռեսուրսների հաշվին կազմակերպված միջոցառում, որի դիմաց այդ միջոցառման «կազմակերպիչ» սուբյեկտները ոչ միայն ընտրությունների արդյունք են ստացել, այլ ստացել են նաև հանրային ռեսուրսները տնօրինելու նոր հնարավորություններ:

Այլ կերպ ասած՝ հանրությունն ավելի շատ սպասում է, թե երբ է իր կոկորդին մնալու իշխանության հյուրասիրությունը: Ընդ որում, դա ոչ թե միայն իռացիոնալ սպասում է, որ գալիս է մինչև այսօր եղած մթնոլորտից՝ ի վերջո չէ՞ որ եթե լինելու է փոփոխություն, ապա այն պետք է սկսվի ինչ-որ պահից, այլ իրավիճակի շատ պրագմատիկ պատկերացում, որից հասարակությունը զուրկ չէ:

Բանն այն է, որ այդ պրագմատիկ պատկերացումը առաջացնում է մի պարզ հարց՝ եթե երկրում նվազում են ռեսուրսները, բայց ավելանում է հասարակությանը տրվող հյուրասիրության ծավալը, սակայն միաժամանակ որևէ կերպ դեռևս տեսանելի չէ «էլիտայի» տնօրինման տակ գտնվող ունեցվածքի նվազում, այլ կատարվում է ընդամենը վերաբաշխում, ապա ո՞ւմ հաշվին են հյուրասիրում հասարակությանը: Ահա այդ հարցն է, որ հասարակության մոտ միանգամայն պրագմատիկ կերպով ավելի բարձր է պահում կասկածը կամ դրական սպասումը:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված