Ինչու Մոսկվան չի շնորհավորում Նիկոլ Փաշինյանին
ՔաղաքականությունՌուսաստանը սպասում է Նիկոլ Փաշինյանի նշանակմանը ՀՀ վարչապետի պաշտոնում՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ նրան շնորհավորելու համար։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Նման բնույթի շնորհավորանք ընդունված չէ, սովորաբար շնորհավորանքներն ուղարկվում են, երբ կան նշանակումներ։ Այս հարցին մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում, այդ թվում՝ Մոսկվայում, հետևում ենք Հայաստանում կառավարչական մարմինների ձևավորմանը, այնպես որ, կարծում եմ, այս հարցում խնդիրներ չեն ծագի»,- ասաց դեսպանը։
Ըստ նրա՝ Մարիա Զախարովան արդեն անդրադարձել է այս խնդրին, և Ռուսաստանը շատ հաստատակամ է երկկողմ համագործակցությունը շարունակելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում