«Թուրքերն ակտիվ շինարարական աշխատանքներ են կատարում Արցախի հատվածում և Նախիջևան-Վայք հատվածում». Վովա Վարդանով
Բաց մի թողեք«Հիմա ակտիվ տեղաշարժեր կան թուրքերի մոտ, ակտիվ շինարարական աշխատանքներ են կատարում Արցախի հատվածում և Նախիջևան-Վայք հատվածում, և որոշակի փոփոխություններ են անում զորքերի տեղակայման մասով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը։Նա ընդգծեց, որ Ադրբեջանի սահմանապահ զորքերի զորավարժությունները որևէ կերպ չեն տարբերվում համազորայինների զորավարժություններից. «Հիմա սահմանապահ զորքերը պետք է տեղակայվեն Ղազախի հատվածում՝ Տավուշի մարզի առջև, ինչը նշանակում է, որ իրենք մի ամբողջական բրիդագ հանելու են ՀՀ սահմանից և հնարավորություն են ունենալու անհրաժեշտության դեպքում ավելացնել զորքերն Արցախի ուղղության վրա»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում