Հայերեն


Տեղեկատվակա՞ն, թե՞ իրական վտանգ Արցախի համար.

Քաղաքականություն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով իր ու Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Միլանում կայացած վերջին հանդիպումը, հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկար ժամանակ անց առաջին անգամ կարողացել են որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, գրում է ադրբեջանական Trend գործակալությունը: Երեկ էլ ՀՀ ԱԳՆ–ից հնչել էին պարզաբանումներ, որոնք սակայն ոչ թե պարզաբանել, այլ ավելի էին խճճել իրավիճակը: Իսկ իրավիճակի խճճվածությունն այն է, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ստեղծվում է որոշակի տեղեկատվական շղարշ, որի տակ տեղի ունեցող իրական պրոցեսները որևէ կերպ չեն բացատրվում տեղական իշխանությունների կողմից: Կամ ավելի շուտ հնչում է միևնույն քաղաքական գնահատականը, որ ժողովուրդն է որոշելու, եթե Արցախի հարցում լինի որևէ բեկումնային հարց:

Ղարաբաղյան խնդրի շուրջ հնչող հայտարարությունները՝ Թրամփի խորհրդական Բոլթոնից մինչև ռուսական դիվանագիտական շրջանակներ ու ադրբեջանական կողմի հակասական մեկնաբանություններ, զուգակցվում են Հայաստանից հնչող վախճանաբանական մեկնաբանությունների հետ: Իշխանության մրցակիցները Հայաստանում արդեն տևական ժամանակ է՝ հնչեցնում են նոր իշխանությունների՝ Արցախի հարցում դավադիր պլան ունենալու մասին մտքեր: Որքանո՞վ են նմանատիպ մտքերը տեղին, ընդհանրապես որքանո՞վ է վախճանաբանությունը տեղին քաղաքական խոսքում, դժվար է ասել: Բայց, երբ կա մի կողմից տեղեկատվական հոսք, որի մասշտաբները տարածվում են Ադրբեջանից մինչև ներՀԱՊԿյան շրջանակներ, միաժամանակ չկա հայաստանյան իշխանությունների հանգամանալից, ոչ դիվանագիտական ստերիլ արձագանքը, դավադրապաշտական տեսությունները, եթե ոչ հիմա, ապա ապագայում կարող են լցնել այն վակուումը, որն առաջանում է իշխանությունների՝ սեփական դիրքորոշումը չպարզաբանելու պատճառով:

Մանավանդ, որ Արցախի շուրջ տարատեսակ հայտարարությունները, դրական արձանագրումների մասին հավաստիացումներն ու կոնկրետ քայլերի սպասումներն առաջիկա տարում զուգակցվում են Արցախի ներսում՝ Հայաստանի իշխանությունների ձեռամբ տեղի ունեցող փոփոխություններով: Ասել է թե, հայաստանյան իշխանությունները ոչ միայն որևէ հիմնավոր դիրքորոշում չեն հայտնում՝ բացառելու տեղեկատվական հոսքերի մանիպուլյատիվ բնույթը, այլև իրենց քայլերով Արցախի շուրջ տեղեկատվական այդ հոսքերին ավելացնում են նաև Արցախի ներսում տեղի ունեցող պրոցեսները:

Իսկ ներհայաստանյան դավադրապաշտական շրջանակների ամբողջական կոնցեպտը, իմիջիայլոց, չի վարանում հայտարարել, որ Փաշինյանը Արցախի հարցում ունեցած դավադիր պլանի շրջանակներում մտադիր է թուլացնել Արցախի զինվորական վերնախավին: Այս կոնտեքստում հատկապես խնդրահարույց է, որ ո՛չ Արցախի զինվորական վերնախավում փոփոխությունները, ո՛չ էլ ժամանակին ԶՈՒ հետախուզության պետին՝ վարչապետի խորհրդական նշանակելու հակասական փաստը որևէ կերպ չեն բացատրվում, չեն հիմնավորվում ու մեկնաբանվում:

Ստացվում է, որ Ռուսաստանը Արցախյան խնդրով ակնկալում է կոնկրետ քայլեր, ինչպես օրերս նշել էր ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Ադրբեջանի ԱԳ նախարար Մահմեդյարովը երիցս դրական է գնահատում իր հայաստանցի կոլեգայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, միաժամանակ Բելառուսի նախագահն է «շատ պատահականորեն» հիշում Սերժ Սարգսյանին արված առաջարկը տարածքները հանձնելու մասին, բայց այս տեղեկատվական աղմուկի՝ ընդ որում, բավական բարձր պաշտոնատար մակարդակով արտահայտվող աղմուկի կողքին չկա Հայաստանի իշխանությունների քաղաքական գնահատականը ու կա միայն դիվանագիտական լեզվով արվող և ոչինչ չասող հայտարարությունների շարք:

Այն, որ նոր իշխանությունները բախվելու էին արտաքին քաղաքական որոշակի փորձությունների, մանավանդ ղարաբաղյան խնդրի հետ կապված նրանց փորձելու էին ներքաշել որոշակի աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային շահերի իրացման մեջ՝ հույսը դնելով անփորձության վրա, ենթադրելի էր: Միաժամանակ պարզ է, որ անկախ փորձառությունից ու դիվանագիտական հմտություններից, այս իշխանությունն ունի բավարար պոտենցիալ ու մեկնարկային այնպիսի պայմաններ, որպեսզի իրացնի Հայաստանի ու Արցախի շահերը ամբողջությամբ, հետևաբար դավադրության տեսություններին հավատալու հակված չենք: Սակայն, երբ մի կողմից արտաքին սուբյեկտներից հնչում են իրար փոխլրացնող ու անհանգստացնող մեսիջներ, զուգահեռ էլ երկրի ներսում կա սկեպտիցիզմի չափաբաժնի չարաշահմամբ զբաղված որոշակի խմբերի ակտիվություն, իշխանությունները պարտավոր են, ի վերջո, մի կողմ թողնել խուսափողական հռետորաբանությունն ու պրոակտիվ դիրքորոշում ձևակերպել Հայաստանի համար կենսական այս հարցի շուրջ:

Իրավիճակի վրա որոշակի լույս սփռեցին վարչապետի պարզաբանումները Դիլիջանում: Իհարկե, բոլոր հարցերը չէ, որ սպառիչ պատասխաններ ստացան: Հասկանալի է, որ հազիվ թե այս հարցում չափից ավելի բաց տեղեկատվության ակնկալիք կարող է լինել: Բայց, համենայն դեպս, նորության առումով «ոչ»–ը հնչեց: Այնպես որ, գոնե այս չափով, այսինքն՝ այսպես ասած, թույլատրելիի չափով, իրազեկումն ու նախաձեռնողականությունը անհրաժեշտ են: Ընդ որում, ոչ թե միայն «հետո», այլ՝ նաև «նախ» սկզբունքով:

Երևանի մամուլի շենքն այլևս մամուլինը չէ Ի՞նչ էր փնտրում Փաշինյանը Պուտինի հետ զրույցում Փաշինյա՛ն, Արթուր Ավանեսյանը քեզ կսովորեցնի՝ ինչպես պաշտպանել ձյունածածկ տարածքը Արդեն երկար ժամանակ է՝ Հայաստանում քաղաքականությունը փոխվել է, և այլևս չի օգտագործվում «բռնի տեղահանված» ձևակերպումը. Էդմոն ՄարուքյանԱմենաանարդյունավետ խորհրդարանը՝ ըստ պաշտոնական թվերի Ահաբեկելով ստիպելու են ընտրել. Աննա Կոստանյան Սոցիալական ծրագիր. զանգվածային սպորտ. Հրայր ԿամենդատյանRedwire ընկերությունը ներկայացրել է նոր ELSA արևային վահանակը զանգվածային արբանյակային արտադրության համար Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի ՀԷՑ-ը չի ծառայելու ՔՊ-ին. Վարդան ԱլոյանԽաղաղություն մեր տարածաշրջանում կարող է լինել, եթե Հայաստանը կանգնի Ռուսաստանի կողքին. Մհեր ԱվետիսյանԱրցախի վերահայացումը. վտա՞նգ թե՞ անվտանգություն. Աննա Կոստանյան Մեր ժողովուրդը ուզում է խաղաղություն, բայց կայուն, երկարատև ու երաշխավորված. Արթուր ՄիքայելյանԱյն մասին, թե ինչու Ալիևը այլևս իրական հնարավորություն չունի իր կամքը Հայաստանին պարտադրելու. Ավետիք ՉալաբյանՀայաստանի դեմ պատերազմ կարող է լինել միայն մեկ դեպքում. Վահե Հովհաննիսյան Հայաստանը վախի և պրագմատիզմի միջև. Տիգրան Դումիկյան Անվտանգություն՝ տնտեսության հիմքի վրա․ «Ուժեղ Հայաստան»-ի առաջարկած ուղին Խաղաղության պատրանքը և անվտանգության ճգնաժամը Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից Արևելք, թե Արևմուտք. մենք պետք է որոշենք՝ ուզում ենք ունենալ պետությո՞ւն, թե՞ պարզապես դրա արտաքին տեսքը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխանությանը». «Փաստ» Երբ հողը փախչում է ոտքերի տակից. «Փաստ» «Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլ յացիան. «Փաստ» Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են սննդի մեջ «քարուերկաթ» գտնելու մասին «ահազանգերը». «Փաստ» Սպառնալիք հայ ժողովրդի ազգային ինքնության համար. «Փաստ» IDBank-ը զգուշացնում է հեռավար աշխատանքի անվան տակ թաքնված զեղծարարությունների մասինԼոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը. Մենուա ՍողոմոնյանԱղետաբեր պատերազմի սպառնալիք և Արցախի էթնիկ զտման ջնջում. Փաշինյանը կատարում է Ալիևի պահանջները. Էդմոն ՄարուքյանԴավիթբեկում էինք, գյուղ, որ տեսել է պատերազմ, ավերածություններ. Արթուր ՄիքայելյանԱնուշ Միրզոյանը միացել է ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական թիմին՝ «Ուժեղ Հայաստանին»Մենք բերելու ենք ուժեղ դիվանագիտություն, իրական խաղաղություն և բացառելու ենք միակողմանի զիջումները. Գոհար Ղումաշյան«ԱրտՔոմփանի» կառուցապատող ընկերությունը նոր անակնկալներ է պատրաստել TOON EXPO-ի այցելուների համար Վերջապես կան մարդիկ, որոնց կարող ենք վստահել մեր երեխաների անվտանգությունը, մենք այլևս թույլ չենք լինի․ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունՍուտ և անհիմն հրապարակում՝ Իվետա Տոնոյանի արձագանքը Վահե Մակարյանի հոդվածին«Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր«Մեծ քաղաքականություն». երրորդ էպիզոդը՝ վաղըՌազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի անդամը Բաղանիսում էր. այն, ինչ նրան այնտեղ են պատմել, դժվար է անգամ պատկերացնելՄեզ պատերազմից ուզում է փրկել մի մարդ, ով բերել է 3 պատերազմ. Գոհար Ղումաշյան1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համարՀավասարակշռության վերականգնումը շատ կարևոր է Ադրբեջանի հետ հարաբերություններում. Ավետիք ՉալաբյանՎերականգնելու ենք ժողովրդավարությունը. Շիրազ Մանուկյան Փաշինյանի խուլիգանությունը՝ լակմուսի թուղթ Լոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը․ ՀայաՔվեՀամախոհ ուժերի համախմբումը կխթանի մարդկանց մասնակցությունը ընտրություններին․ Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկն ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը գործընկերության պայմանագիր են ստորագրել ՈւՂԻՂ․ ՀԷՑ-ի գործով դատական նիստը Հայաստանի նոր Սահմանադրության ոդիսականը մտահոգիչ է Մեկ ուրիշ դաս Փաշինյանի համար Արթուր Ավանեսյանի կողմից անվտանգության մասին Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Ամենադիտված