Արտակարգ դեպք Երևանում. զինված 30-ամյա աղջիկը ջարդուփշուր է արել ակումբի ապակիները
Հասարակություներեկ՝ նոյեմբերի 3-ին, գիշերը ժամը 01։00-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի բնակիչ, 30-ամյա Անահիտ Հարությունյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնի պահպանության բաժնի աշխատակիցները Տերյան փողոցի 91/1 հասցեում գործող «Լա Սկալա» ակումբի մոտ նկատել են, որ վերջինս ոտքերով հարվածում է ակումբի դռանը և կոտրում է ապակիները։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խուզարկությամբ Ա. Հարությունյանի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի գազային ատրճանակ։ Փաստի առթիվ Կենտրոնի ոստիկանության հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։