Հայերեն


Տնտեսագիտականում խառն են. դասախոսները դիմելու են իրավապահներին.

Հասարակություն

Երեկ հայտնի դարձավ, որ հրաժարական է ներկայացրել Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը: Ռեկտորի ժ/պ է նշանակվել կառավարման ամբիոնի վարիչի ժ/պ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, 31–ամյա Ռուբեն Հայրապետյանը: Ի դեպ, ուշագրավ է, որ նշանակումից ընդամենը երկու օր առաջ նրա անվան շուրջ աղմուկ բարձրացավ: Մի քանի լրատվամիջոցներ հրապարակել էին «կառավարման ամբիոնի մի խումբ դասախոսների» բաց նամակը՝ ուղղված ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ կրթության և գիտության նախարարի ժ/պ Արայիկ Հարությունյանին: Սակայն պարզվում է, որ տարածված տեքստը իրականում կապ չունի այդ դասախոսների հետ: Մեր տեղեկություններով, կառավարման ամբիոնի երկու տասնյակից ավելի դասախոսներ նամակ են գրել բուհի արդեն նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանին՝ բարձրացնելով Ռուբեն Հայրապետյանի պատճառով ամբիոնում տիրող ծանր վիճակի ու անառողջ մթնոլորտի հարցը՝ նշելով, որ վերջինիս «պաշտոնավարման 3,5 ամիսների ընթացքում արդեն խաթարվել է ամբիոնի բնականոն աշխատանքը»: Պատասխան չստանալով՝ նրանք դիմել են ԿԳ նախարարի պաշտոնակատարին՝ նամակով ընդամենը խնդրելով ընթացք տալ հարցին և կցելով Աթոյանին ուղղված նամակը: Դասախոսները, մեր աղբյուրների պնդմամբ, ցանկություն չեն ունեցել հրապարակայնացնել իրենց նամակը և խնդիր են ունեցել միայն կարգավորել հարցը: Սակայն անհասկանալի կերպով ինչ–որ էլեկտրոնային հասցեից լրատվամիջոցներին է ուղարկվել ԲԱՑ ՆԱՄԱԿ, որի ներքո նշյալ դասախոսների ստորագրություններն ուղղակի պատճենահանված են Աթոյանին ուղղված նամակից: Ավելին, այդ բաց նամակում ավելացվել են ձևակերպումներ, որոնք ոչ մի կապ չունեն դասախոսների նամակի հետ: Մեր տեղեկություններով, նշյալ դասախոսները պատրաստվում են դիմել իրավապահ մարմիններին՝ պարզելու կեղծ նամակի հեղինակին: newsarm.am-ի լրագրողը կարողացավ զրուցել դասախոսներից մի քանիսի հետ: Մասնավորաբար, Սուսաննա Կարապետյանը, Արևիկ Հովհաննիսյանը և Արմեն Կարախանյանը հաստատեցին, որ ամենայն հավանականությամբ կդիմեն իրավապահներին: Հաստատեցին նաև, որ իրենք որևէ բաց նամակ չեն գրել, իսկ հրապարակվածում կատարվել են Աթոյանին ուղղված իրենց նամակից բովանդակային լուրջ շեղումներ ու խմբագրումներ:

Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»
Ամենադիտված