Երկրում հրդեհներ են
Հասարակություն• ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ այսօր ժամը 13:10-ի ԱԻՆ ճգնաժամային կենտրոն ահազանգ է եղել, որ Գյումրիի Հակոբյան փողոցում երկու տան տանիք է այրվում: «Դեպքի վայր մեկնած հրշեջները սակայն նկատել են որ չորս տան տանիք է այրվում: Կրակը արագ տարածվել է, քանի որ տներն իրար շատ մոտ են գտնվել», - ասաց Կարապետյանը՝ ընդգծելով, որ ընդհանուր առմամբ այրվել է յոթ տան տանիք, երկու տուն այրվել է գույքի հետ միասին: «Հրդեհից վնասվել է շուրջ 1000 քառակուսի մետր: Դեպքի վայրում ութ մարտական հաշվարկ տեխնիկա է աշխատում: Այս պահին դեռ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են», - ասաց Շիրակի մարզային փրկարարական վարչության պետը։

• Մեկ այլ տեղեկության համաձայն՝ օգոստոսի 8-9-ը, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանի Ջրվեժ թաղամասի մոտ՝ 3000 քմ, Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանի մոտ 5000 քմ, Սարկավագի փողոցի մոտ՝ 5000 քմ խոտածածկույթ, Արարատի մարզի Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի մոտակայքում՝ 300 քմ խոտածածկույթ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Սիրուս» գործարանի մոտակայքում՝ 900 քմ, Նոր Երզնկա գյուղի մոտ՝ 90 հա խոտածածկ տարածք, Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի մոտակայքում՝ 5000 քմ հնձած ցորենի արտ, Շիրակի մարզի Շիրակավան գյուղի ուղեկալի մոտակայքում ՝ 1 հա հնձած կորնկալ արտ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: