«Ինչ-որ առիթով եկա Հրանտ Մաթեւոսյանի տուն, խոսում էինք, զգացի, որ տունը ցուրտ է»
ՀասարակությունՕրեր առաջ` հոկտեմբերի 31-ին, «slaq.am» կայքը իր էջերում տեղադրել էր «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի» ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հեռուստաելույթից մի հատված, որը վերաբերում էր Ռուբեն Հայրապետյանի կատարած բարեգործություններին։
Մասնավորապես էլեկտրոնային կայքի ներկայացրած հատվածում Քոչարյանը նշել էր. «Ռուբեն Հայրապետյանը իմ ընկերն է, եւ ինքը Հրանտ Մաթեւոսյանի տանը ինձ հետ միասին միշտ եղել է ցանկալի հյուր, որովհետեւ Հայաստանում շատ քչերը գիտեն, որ Հրանտ Մաթեւոսյանի առողջական խնդիրների անմիջական լուծման պատասխանատվությունը Ռուբեն Հայրապետյանը վերցրել է իր վրա, մեր մեկ այլ ընկերոջ` Վարդանի հետ միասին, եւ առաջին վիրահատության բոլոր ծախսերը արել է Ռուբենը, իհարկե դրա մեջ նաեւ դեր է խաղացել իմ եւ իր ընկերության գործոնը։ Ռուբենը արել է բազմաթիվ բարեգործություններ, որոնց մասին ոչ ոք չգիտի։ Ռուբեն Հայրապետյանը` որպես իմ ընկեր, ինձ եւ իմ ընտանիքին էլ է շատ անգամներ օգնել, եւ մեր հակասությունները չեն ազդել եւ չեն կարող ազդել մեր ընկերության վրա»։
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում