Մարկ Ցուկերբերգի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
ԱշխարհԳերմանիայի դատախազությունը քրեական գործ է հարուցել Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի, ինչպես նաև ընկերության թոփ-մենեջերների նկատմամբ, որոնք մեղադրվում են ազգամիջյան թշնամություն սերմանելու մեջ: Այս մասին գրում է գերմանական Spiegel թերթը:
Ցուցակում, բացի Ցուկերբերգից, հայտնվել են նաև Ֆեյսբուքի գործադիր տնօրեն Շերիլ Սենդբերգը, Եվրոպայում ընկերության շահերի լոբբիստ Ռիչարդ Ալլենը և Բեռլինում վերջինիս գործընկեր Եվա-Մարիա Կիրշզիպերը:
Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ Վյուրցբուրգ քաղաքից մի փաստաբան Ֆեյսբուքի դեմ հայց է ներկայացրել` ընկերության ղեկավարությանը մեղադրելով սոցիալական ցանցում սպանությունների, բռնությունների, Հոլոքոսթի ժխտման կոչերի հանդեպ ցուցաբերած անգործության մեջ: