Հայերեն


Ճաղավանդակը կոտրել էր ու թալանել առանձնատունը. Ոսկեղենը գրավադրել էր, օծանելիքը՝ վաճառել

Հասարակություն

Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում գողության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Քաղաքացին հայտնում էր, որ Պտղնի գյուղում գտնվող իր առանձնատնից գողություն են արել։

Տարածքային կարգով հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Կոտայքի բաժին։

Օպերատիվ խումբը շտապեց Պտղնի գյուղ։

Ոստիկանները տուժողից հաղորդում վերցրին։ Նա հայտնեց, որ գյուղի Ամառանոցային թաղամասի իրենց առանձնատանը վերջին անգամ եղել են նոյեմբերի 25-ին։ Դեկտեմբերի 2-ի ժամը 10-ին էին վերադարձել, երբ տունն արդեն թալանված էր։ Տուժողը հայտնեց նաեւ, որ 2-րդ հարկի պատշգամբի ճաղավանդակը կոտրած է եղել, իսկ դուռը՝ բաց։ Հավանաբար այդտեղից էլ մտել էին տուն։ Գողացել էին ոսկեղեն, նոութբուք, թանկարժեք օծանելիք ու կենցաղային իրեր։

Աբովյանի ոստիկանները ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի, կամ անձանց ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ։ Ցանկալի արդյունքն ուշանում էր։

Դեպքից շուրջ 15 օր անց՝ դեկտեմբերի 18-ին, ոստիկանության ՔՀԳ վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հետեւողական ուսումնասիրության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության եւ համանուն տարածքային բաժնի համագործակցության արդյունքում պարզվեց գողությունը կատարած հնարավոր անձի ինքությունը։ Երեւանում հաշվառված՝ 36-ամյա Տավրոս Ո.-ն էր, որը նույն օրը հայտնաբերվեց Արմավիրի մարզի Պտղունք գյուղում եւ գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին։

Ձեռնարկված միջոցառումներով հայտնաբերվեց գողոնի մի մասը։ Հայտնաբերվածը ոսկյա զարդերն էին, որոնք Տարոն Ո.-ն գրավադրել էր։ Պարզվել է նաեւ, որ գողացված օծանելիքը վաճառել է, նախնական տվյալներով՝ Վերնիսաժում։ Ձեռնարկվում են միջոցառումներ ողջ գողոնը հայտնաբերելու եւ տուժողին պատճառված վնասի ընդհանուր վնասը պարզելու ուղղությամբ։

Տավրոս Ոսկանյանը ձերբակալվել է։

Քննությունը շարունակվում է։

Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար
Ամենադիտված