Հայերեն


Իր եկամտից ճոխ ապրող պետական պաշտոնյայի վրա չպիտի տարածվի անմեղության կանխավարկածի սկզբունքը

Հասարակություն

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է․

Եթե որեւէ մեկը ինձ, ենթադրենք, մեղադրում է, որ ես շուկայից խնձորներ եմ գողանում, ապա ես բացարձակապես պարտավոր չեմ ապացուցել, որ նման «սեւ գործերով» չեմ զբաղվում: Իմ մեղքն ապացուցելու բեռն ամբողջապես ընկնում է մեղադրանքն առաջ քաշողի վրա: Դա կոչվում է «անմեղության կանխավարկած»: Ժամանակին պատգամավորներից մեկն ասել է, որ ընդդիմադիրները «ադրբեջական լրտեսներ» են եւ ավելացրել է` եթե այդ մեղադրանքի հետ համաձայն չեն, ապա թող ադբերջանական հատուկ ծառայություններից տեղեկանք բերեն, որ իրենք լրտես չեն: Իրականում ինքը` պատգամավորը պետք է տեղեկանք կամ այլ փաստարկ բերի` ապացուցելու համար, թե իր ընդդիմախոսները կատարել են այդ սարսափելի հանցագործությունը: Պետական պաշտոնյայի վրա, իմ կարծիքով, չպիտի տարածվի անմեղության անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ այն դեպքում, եթե կասկած կա, որ նա ապրում է շատ ավելի ճոխ, քան թույլ են տալիս իր օրինական եկամուտները: Այդ դեպքում ինքը պիտի ապացուցի, որ իր «ճոխության աղբյուրներն» օրինական են: Դրա համար գոյություն ունի ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիան «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին», որի 20-րդ հոդվածով անօրինական հարստացումը քրեականացվում է: Պետք է ասել, որ Արեւմտյան Եվրոպայի հիմնական երկները եւ Միացյալ նահանգներն իրենց Քրեական օրենսգրքում նման հոդված չունեն, իսկ Գերմանիան, Չեխիան, Նոր Զելանդիան եւ Ճապոնիան ընդհանրապես չեն վավերացրել վերոհիշյալ կոնվենցիան: Պատճառը պարզ է. այդ պետություններին որպես կանոն հաջողվում է «բռնացնել» կոռումպացված պաշտոնյաներին ավելի վաղ փուլերում. եթե հայտնաբերվում է, որ բարձրաստիճան չինովնիկը կաշառք է վերցրել, փող է լվացել կամ արտոնյալ պայմաններով բիզնեսով է զբաղվել, ապա բավարար են կոռուպցիայի դեմ պայքարի «սովորական» մեթոդները: Բայց մեր նման երկրներում մենք գործ ունենք արդեն կայացած փաստի հետ՝ ենթադրենք, 400 հազար դրամ աշխատավարձ ստացող պաշտոնյան կառուցել է մեկ միլիոն դոլարանոց դղյակ, եւ նրան պետք է «բռնացնել» արդեն այդ փաստի վրա: Դա հեշտ գործ չէ. եթե նման հարց ծագի, պաշտոնյան կարող է դիմել իր բիզնեսմեն ընկերոջն ու հետին թվով իբր «պարտք վերցնել» պահանջվող գումարը: Նա կարող է իր դղյակը գրանցել որեւէ բարեկամի անունով, իսկ հետո, երբ աղմուկն անցնի, նույն դղյակը «նվեր ստանալ» իր այդ բարեկամից: Վերջապես, կարող է ասել, որ հաջող խաղադրույք է կատարել խաղատանը: Եվ այլն: Դրա համար էլ նախատեսվում է անօրինական հարստացմանը զուգահեռ ընդլայնել հայտարարագիր ներկայացնող պաշտոնաների հետ կապակցված անձնաց ցանկը, ինչպես նաեւ բացառել կանխիկ գումարներով որոշ գործարքներ: Իհարկե, այդ ամենով հանդերձ հնարավոր է, որ աղմուկի առկայության դեպքում իրավապահները հայտարարեն, որ զբաղվելու են այդ գործով, կաշառակեր պաշտոնյան կգնա կաշառակեր քննիչի մոտ, նրանք լեզու կգտնեն եւ ամեն ինչ դրանով ավարտվի: Դրանից խուսափելու համար պետք են փոխադրանձ վերահսկողական մեխանիզմներ: Բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված