Որքա՞ն է կազմում սնանկացած «32 փրոդաքշն»-ի պարտքերը
Հասարակությունiravaban.net-ը հայտնում է, որ սնանկ ճանաչված «Երեսուներկու փրոդաքշն» ՍՊԸ-ի պարտատերերի պահանջների նախնական ցուցակի մասին հայտարարությունը հոկտեմբերի 31-ին հրապարակվել է, որի համաձայն «Երեսուներկու փրոդաքշն» ՍՊ ընկերությունը ունի երեք պարտատեր:
1. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն - 5000 ՀՀ դրամ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ «Է» հերթ
2. ՀՀ ԿԱ ՊԵԿ Արաբկիրի ՀՏ - 15 մլն 326 հզ․ ՀՀ դրամ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ «Է» հերթ
3. Պետբյուջե - 500 հզ ՀՀ դրամ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ «դ» հերթ
«Հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջները, պարտապանը կամ պարտատերերը կարող են պահանջների նախնական ցուցակի դեմ յոթնօրյա ժամկետում առարկություններ ներկայացնել, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան»,- այս մասին հայտարարության մեջ նշել է սնանկության գործով կառավարիչ Արթուր Սարգսյանը: