Վարչապետի աչքին չերևաս․ Սուրիկ Խաչատրյանին հստակ հրահանգ են տվել
Հասարակություն«Ժամանակ» թերթը գրում է․
«Վարչապետ Կարեն Կարապետյանը սկսել է իր առաջին աշխատանքային այցերը ՀՀ մարզերով և Արցախ։ Երեկ Կարեն Կարապետյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցից առաջ Գորիսում հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին հստակ հրահանգ է տրված եղել վարչապետի աչքին չերևալ։ Մարզային բոլոր հանդիպումներին երեկ Սուրիկ Խաչատրյանը չերևաց»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։