Ռիկի Մարտինն ամուսնացել է. ո՞վ է նրա ընտրյալը
LifeԿես տարի առաջ փոփ երգիչ Ռիկի Մարտինն առաջին անգամ կարմիր գորգին իր զուգընկերոջ հետ է հայտնվել: Նրա ընտրյալը հրեա նկարիչ Ջվան Յոզեֆն է:
elle.ru-ն գրում է, որ վերջերս լուրեր են հայտնվել այն մասին, որ զույգն օրինականացրել է իրենց հարաբերությունները: Նրանք ամուսնացել են ու չեն ցանկացել այդ իրադարձությունը հանրային դարձնել:
Երգչի երկրպագուներն արդեն վաղուց են նրա ձեռքին մատանի նկատում, և նմանատիպ մատանի նաև Յոզեֆն է կրում:
Այնուամենայնիվ, Մարտինը դեռ չի մեկնաբանել տարածված լուրերը: