Հայերեն


Նոր աջակենտրոն ուժ՝ քաղաքական ներկապնակում. «Ազգային օրակարգի» գործունեության մեկնարկը.

Քաղաքականություն

Հայաստանի քաղաքական դաշտում նոր արտախորհրդարանական ուժ է ձևավորվում: Երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նորաստեղծ «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամները ազդարարեցին գործունեության մեկնարկի մասին:

«Մենք համարում ենք, որ այսօր մի իրավիճակ է, երբ անհրաժեշտ է վերցնել պատասխանատվությունը, դրա հետ մեկտեղ նաև իրավունքը և ուղիղ մասնակից լինել մեր հայրենիքի ու ժողովրդի ապագայի կառուցմանը: Մեզ որպես ընդդիմություն ենք տեսնում: Կարծում ենք, որ ընդդիմության արտախորհրդարանական բևեռ է ձևավորվելու, որը մեր մասնակցությամբ ազգային բովանդակություն է ունենալու: Քաղաքական ուժը քաղաքական ներկապնակում որպես աջակենտրոն ուժ է դիրքավորվելու և իր գաղափարախոսությամբ լինելու է ազգային առաջադիմական: Մենք ազգային մնացած ուժերի հետ արտախորհրդարանական համագործակցության եզրեր ենք փնտրելու և համագործակցելու ենք»,–լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Արա Հակոբյանը:

Կուսակցության հիմնադիր հանձնախմբի մյուս անդամ Ավետիք Չալաբյանն ընդգծեց, որ իրենց հանրային գործունեությունը սկսել են դեռ 2006թ.–ից: Այդ համատեքստում խոսեց մի շարք ձեռքբերումների, գրանցած հաջողությունների մասին, որոնց թվում նաև «Արար» և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամների գործունեությունն է: Նրա խոսքով, քաղաքական հայտ ներկայացնելու հանգամանքը հիմնված է հենց արձանագրած հաջողությունների վրա. «Մեր հանրային գործունեությունն այսօր հասել է այն փուլին, երբ կարող ենք այն ավելի ընդարձակ հանրայնացնել, ներկայացնել արդեն կուսակցության ձևաչափով, նոր մասշտաբով ու նոր գործիքակազմով»:

Ավետիք Չալաբյանը նաև անդրադարձավ մյուս ընտրություններին մասնակցելու հարցին: Նախ ընդգծեց՝ նախկինում քաղաքական դաշտը սև–սպիտակ էր, և հիմա հույս ունեն, որ քաղաքական կյանքը մեր երկրում ազատականանալու է և լինելու է քաղաքական պայքար՝ մրցակիցների միջև. «Մենք չգիտենք՝ հաջորդ ընտրություններին ինչքան ժամանակ է մնացել, երբ լինի, կմասնակցենք»:

Արա Հակոբյանը նաև շեշտեց, որ արդեն կան իրենց ուժին անդամակցելու համար մշակված չափորոշիչները: «Խիստ կարևոր է, որ մարդիկ ունենան ազգային բովանդակություն, մասնագիտական որոշակի հմտություններ և հաջողություններ: Մեզ համար խիստ կարևոր են մարդու պրոֆեսիոնալ հատկանիշները, և կարծում ենք, որ այդպիսի ուժն է, որն այսօր բացակայում է մեր քաղաքական դաշտում»,–ասաց նա՝ ընդգծելով, որ հենց այսօրվանից սկսվում է անդամագրումը: Լրագրողները հետաքրքրվեցին ուժի՝ հատկապես անվտանգության, արտաքին քաղաքականության վերաբերյալ ունեցած տեսլականին:

Ա. Չալաբյանը շեշտեց՝ անվտանգության հատվածն ամենաընդարձակն է հռչակագրում, ինչն իր պարզ պատճառներն ունի. «Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ անվտանգությունը տարածաշրջանում գոյություն ունեցող ցանկացած սուբյեկտի համար թիվ մեկ խնդիրն է: Մեզ համար շատ կարևոր է, որ մեր երկրի անվտանգության վրա առավելագույն ջանքեր դնենք, ընդ որում՝ ոչ միայն քանակական, այլև որակական առումով: Երբ մենք սկսեցինք ռազմական արդյունաբերության հարցերով զբաղվել, և մեր հիմնադրամի միջոցների մի մասն ուղղեցինք այդ խնդիրներին, տեսանք, որ այստեղ պահանջվում է երկրի լավագույն տեխնոլոգիական ռեսուրսների մոբիլիզացիան, որպեսզի կարողանանք մեր հնարավոր հակառակորդներից առաջ ընկնել տարբեր ոլորտներում: Հիմա այդ գործընթացը կա, և մենք, մեր հիմնադրամները, շարունակելու ենք աջակցել այդ գործընթացին, իսկ որպես քաղաքական ուժ՝ միշտ կենտրոնացած ենք լինելու անվտանգության վրա»:

Նա խոսեց նաև կառավարության արտաքին և անվտանգության ոլորտներում վարած քաղաքականության մասին. «Մայիսի 8–ից մինչև ԱԺ ընտրություններ կառավարության գործունեության արդյունքն անվտանգության բնագավառում որոշակիորեն հիասթափեցուցիչ էր, որովհետև իրենք չափից դուրս կենտրոնացած են եղել ներքին օրակարգի վրա, իսկ անվտանգության ոլորտում որոշակի բացթողումներ են թույլ տվել»:

ՀԱՊԿ–ում առկա զարգացումները Ա. Չալաբյանն անբարենպաստ որակեց:

«Դրանք անմիջականորեն կախված են ներքին օրակարգի հետ: Ներքին օրակարգի համար իրականացվող գործողությունների հապճեպությունը և դրանց՝ մինչև վերջ չհաշվարկված լինելը բերեցին նրան, որ հիմա ՀԱՊԿ–ում մեր գործընկերների, դաշնակիցների հետ մենք ստեղծել ենք արհեստական խնդիր, որը կարող էր և չլինել, եթե մենք ավելի հետևողական ու համբերատար իրականացնեինք մեր գործողությունները: Երրորդ խնդիրը ՌԴ–ի հետ ռազմատեխնիկական բավականին մեծ օրակարգն է, որն այս գործողությունների հետևանքով, համենայն դեպս, հետ է ընկել: Այն չի ձախողվել, մեր տեղեկատվությունը ցույց է տալիս, որ այդ օրակարգը որոշակիորեն զարգանում է, բայց շատ ավելի դանդաղ, քան կուզենայինք»,–ասաց նա:

Այդուհանդերձ՝ խոսքը մի փոքր լավատեսական նոտայով ամփոփեց.

«Այս ընթացքում կարող էր և ավելի վատ լինել՝ կարող էին նաև նոր պատերազմական գործողություններ սկսվել: Ընդհանուր առմամբ, իհարկե, ունեմ որոշակի հիասթափություն, բայց մյուս կողմից այդ հիասթափությունը գուցե պայմանավորված է այն անցումային շրջանով, որով անցել ենք: Մեծ հաշվով՝ ինչ եղել է, լավ չէ, բայց կարող էր և ավելի վատ լինել»:

Խոսելով Արցախի հարցի մասին՝ Արա Հակոբյանը հավելեց, որ պետք է նոր բանակցային օրակարգի ձևավորում, ինչի հնարավորությունը հիմա ունենք. «Պետք է զերծ մնանք Մադրիդյան պարտվողական սկզբունքներից և մոտեցումներից: Մեծ հաշվով՝ պետք է բանակցել բանակցությունների նոր օրակարգի մասին»:

Եկեղեցին՝ ճնշման տակ, ազատությունը՝ միջազգային հարթակում Ինչո՞ւ են պետական կառավարման համակարգում շատերն աթեիստ. «Փաստ» Սա դասական իմաստով անսահման անորոշություն է, իսկ անորոշության ուղիղ շարունակությունը ռիսկն է. «Փաստ» Հիմնարար խնդիրներ, լուրջ մտահոգություններ. տնտեսական աճ՝ առանց կայունության. «Փաստ» Նոր մանրամասներ. տելեկոմներ-վճարահաշվարկային կազմակերպություններ լարվածությանն արձագանքում են վերջիններս. «Փաստ» Փորձելու են համայնքապետերին «իրենցով անել». «Փաստ» «Արևմտամետների» դաշտում «արշալույսները» խաղաղ չեն. «Փաստ» Ձախողել եք, ասեք՝ ձախողել ենք.... «Փաստ» Լա մեդիա տաղավարում հարգելի Գայանե Պողոսյանի հետ զրուցել ենք տնտեսությունից, Ադրբեջանից, պարող սրտիկամոլներից. Հրայր Կամենդատյան«Mercedes»-ը «Մեգամոլ»-ի մոտ վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով անցնող հետիոտնինԱննա Բոլեյն. Դիմանկար, որը հերքում է կախարդության մասին լուրերը Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորման դռները բաց են, բայց քանի դեռ Կիևը համապատասխան որոշումներ չի ընդունել, Մոսկվան շարունակում է հատուկ ռшզմական գործողությունը. ՊեսկովՌուս-չինական հարաբերությունների համար տարվա ցանկացած ժամանակ գարուն է. ՊուտինԵկեղեցու կրած ծանր հարվածների մասին․ Մենուա Սողոմոնյանը Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԸնկերոջս, քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը բանտից․ Արսեն ԲաբայանԿոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը«Ինտեր»-ը պատժվեց․ թիմի երկրպագուները չեն կարողանա ներկա գտնվել արտագնա խաղերինՀեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասինԵվ այո, ես կարծում եմ, որ տիկին Մանասյանը ոչ թե մարդու իրավունքների պաշտպան է, այլ` մարդու իրավունքները խախտող քաղաքական գործիչ. Արեգա ՀովսեփյանԹիմոթի Շալամեն առաջին անգամ խոսել է Քայլի Ջեների հետ իր ամուսնության մասին Ողջաբերդում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն. կա տուժած Թրամփը ստորագրել է մասնակի շաթդաունը դադարեցնող օրինագիծը Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարը«Մեր ձևով» շարժման անդամ Լիլիա Շուշանյանը մասնակցել է Վաշինգտոնում անցկացվող հեղինակավոր «Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին»Ընտրության արժեքը․ Սիրաժ ՄանուկյանցԻրական փոփոխությունները սկսվում է ժողովրդի ֆինանսական բեռը թեթևացնելուց. Գառնիկ ԴավթյանՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդինԱրմաշ գյուղի բնակչի տանն ապօրինի հրազեն է հայտնաբերվել «Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ելույթս». Արամ Վարդևանյան«Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ելույթս». Արամ Վարդևանյան Վավերագրվում են հայկական պատմական հուշարձաններըԱյս իշխանությունների օրոք աբսուրդն անցնում է բոլոր սահմանները․ Ավետիք ՉալաբյանՀաշվի առնելով ՀԷՑ-ի ավտոպարկի քանակը՝ ամբողջ ավտոպարկի տեղակայումը մեկ տարածքում հնարավոր չէրԱրարատի մարզի պարեկները Վեդիում ձերբակալել են ոչ սթափ և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված վարորդի Տնտեսական ծրագիրը կիջեցնի գները ամենուրեք. Նարեկ ԿարապետյանՎաշինգտոնում Արամ Վարդևանյանի հետ ներկայացրինք Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումներն ու այլ հրատապ հարցեր․ Շուշանյան Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում Փաստորեն, վարչախումբը ԱԺ ընտրությունները ցանկանում է վերածել Ալիևի պահանջած Սահմանադրության հանրաքվեի. Քրիստինե Վարդանյան ԶՊՄԿ հանքավայրը թռչնի թռիչքի բարձրությունիցՄեկ միասնական բևեռ, թե քաղաքական մսաղաց. հետո չասեք, թե չեմ զգուշացրել. Էդմոն Մարուքյան Սա ադրբեջանական ընտրակաշառք է՝ բենզինի տեսքով․ Արմեն ՄանվելյանՆահատակված տղաների սուրբ գործը ավարտված չէ․ Անահիտ ՊատատյանԹուրքիան և Ադրբեջանը ուժեղացնում են ճնշումը՝ Հայաստանից նոր զիջումների ակնկալիքով․ Արեգ ՍավգուլյանՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա ՌԴ-ից և Իրանից դեպի Հայաստան չվերթեր են չեղարկվել Տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի հանդիպումը երիտասարդների հետ․ (տեսանյութ)0% շրջանառության հարկ փոքր և միջին բիզնեսի համար. Հայկ ՖարմանյանԱբու Դաբիում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը «Քաղպայմանագիրը» շարունակում է զտել ընտրական ցուցակը
Ամենադիտված