Հայերեն


Հայ–ռուսական հարաբերություններն ինտենսիվանում են՝ ի հաշիվ Արևմուտքի.

Քաղաքականություն

Վաղը՝ դեկտեմբերի 27–ին, նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որի շրջանակներում նա կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ենթադրվում է, որ քննարկման առանցքում լինելու է գազի սակագնի հարցը՝ հաշվի առնելով, որ գործող պայմանագիրն ավարտվում է այս տարեվերջին: Հանդիպումն ընթանալու է գազի գնի շուրջ ստացվող հակասական ինֆորմացիայի ֆոնին:

Փաշինյան–Պուտին հանդիպումներն, ընդհանրապես, բավական պարբերական բնույթ են կրում, ընդ որում՝ թե՛ երկկողմ ֆորմատով, թե՛ ԵԱՏՄ–ի կամ ՀԱՊԿ–ի այլ հանդիպումների շրջանակներում նկատվում է երկու երկրների ղեկավարների միջև բավական հագեցած օրակարգ: Բնական է, որ Ռուսաստանը՝ լինելով Հայաստանի թիվ մեկ գործընկերը, կարիք ունի հայաստանյան նոր իշխանությունների հետ անընդհատ ռեժիմում քննարկումներ վարել: Մյուս կողմից էլ Հայաստանի նոր իշխանությունները խնդիր ունեն ցրել ռուսական կողմի սկեպտիցիզմը:

Այս իմաստով էլի են եղել դեպքեր, երբ հայ–ռուսական հարաբերություններում ի հայտ եկող այս կամ այն տարընթերցումները պարզաբանելու համար Փաշինյանը մեկնել է Մոսվկա և հանդիպել Պուտինին: Իհարկե, հասարակությունը լիահույս է, որ հերթական հանդիպման ընթացքում կստացվի առնվազն խուսափել գազի սակագնի հնարավոր թանկացումից:

Հատկանշական է, սակայն, որ հայ–ռուսական հարաբերությունները, փաստացի դառնում են Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի մեխը, զբաղեցնում են այդ օրակարգի ահռելի մասը, ընդ որում, զբաղեցնում են ոչ միայն կիրառական, այլև ընկալումների, մեդիադաշտում այդ օրակարգի ներկայացվածության մասով: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանը հիմա գտնվում է ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը հաջորդող բավական պատասխանատու փուլում: Այս իմաստով ԵՄ շրջանակային համաձայնագրի կոնտեքստում Եվրամիության հետ հարաբերությունների չափաբաժինն անհամեմատ քիչ է հայ–ռուսական հարաբերությունների օրակարգից: Հատկապես այդ համամասնության տարբերությունն աչքի է զարնում, երբ համեմատում ենք նախորդ իշխանության վարած քաղաքականության հետ:

Ստացվում է, որ կամ նախորդ իշխանությունները, որոնց քանիցս մեղադրում էին ռուսամետության ու ընդհուպ ռուսահպատակության մեջ, գոնե տեղեկատվական իմաստով փորձում էին հավասարակշռել տարբեր աշխարհաքաղաքական օրակարգերի ներկայությունը, իսկ արդեն լեգիտիմ, ինչպես շատ է ասվում, ինքնիշխան Հայաստանի իշխանությունները կշեռքի նժարը անթաքույց թեքում են դեպի բացառապես աշխարհաքաղաքական կողմերից մեկը:

Սա միտումնավոր է արվում, թե պարզապես հեղափոխությունն է ծնել այսպիսի իրավիճակ և անհրաժեշտություն՝ պարզաբանելու անընդհատ ծագող հարցեր, դժվար է ասել: Չի բացառվում, որ հեղափոխական Փաշինյանին չի գոհացնում Եվրամիության բյուրոկրատական մեքենայի ծանր և դանդաղ աշխատանքը, իսկ ինքը ցանկանում է հարցերին արագ և կոնկրետ լուծումներ տալ՝ հեղափոխական ռիթմին հարիր: Այս իմաստով, իհարկե, Պուտինը, թերևս, անկախ իր «բռնապետական» ընկալումներից, ավելի հարմարավետ գործընկեր է Փաշինյանի համար, որովհետև, ի տարբերություն ԵՄ–ի, Ռուսաստանում հարցերին կարելի է լուծում տալ մեկ–երկու զանգի միջոցով:

Տարին ամփոփելով՝ կարող ենք ասել, որ նոր իշխանություններին, իհարկե, հաջողվեց խուսափել տեսանելի լուրջ արտաքին քաղաքական ցնցումներից: Սակայն չենք կարող չարձանագրել, որ մի կողմից այդպես էլ արտաքին քաղաքական որևէ նոր ռազմավարություն չկա, ու կան միայն ընթացիկ հարցերին տրվող ընթացիկ լուծումներ, մյուս կողմից էլ կա հայ–ռուսական օրակարգի ու հարաբերությունների էական ինտենսիվացում՝ ի հաշիվ աշխարհաքաղաքական այլ կենտրոնների հետ հարաբերությունների: Լա՞վ է սա, թե՞ վատ, կյանքը ցույց կտա:

Ամենաանարդյունավետ խորհրդարանը՝ ըստ պաշտոնական թվերի Ահաբեկելով ստիպելու են ընտրել. Աննա Կոստանյան Սոցիալական ծրագիր. զանգվածային սպորտ. Հրայր ԿամենդատյանRedwire ընկերությունը ներկայացրել է նոր ELSA արևային վահանակը զանգվածային արբանյակային արտադրության համար Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի ՀԷՑ-ը չի ծառայելու ՔՊ-ին. Վարդան ԱլոյանԽաղաղություն մեր տարածաշրջանում կարող է լինել, եթե Հայաստանը կանգնի Ռուսաստանի կողքին. Մհեր ԱվետիսյանԱրցախի վերահայացումը. վտա՞նգ թե՞ անվտանգություն. Աննա Կոստանյան Մեր ժողովուրդը ուզում է խաղաղություն, բայց կայուն, երկարատև ու երաշխավորված. Արթուր ՄիքայելյանԱյն մասին, թե ինչու Ալիևը այլևս իրական հնարավորություն չունի իր կամքը Հայաստանին պարտադրելու. Ավետիք ՉալաբյանՀայաստանի դեմ պատերազմ կարող է լինել միայն մեկ դեպքում. Վահե Հովհաննիսյան Հայաստանը վախի և պրագմատիզմի միջև. Տիգրան Դումիկյան Անվտանգություն՝ տնտեսության հիմքի վրա․ «Ուժեղ Հայաստան»-ի առաջարկած ուղին Խաղաղության պատրանքը և անվտանգության ճգնաժամը Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից Արևելք, թե Արևմուտք. մենք պետք է որոշենք՝ ուզում ենք ունենալ պետությո՞ւն, թե՞ պարզապես դրա արտաքին տեսքը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխանությանը». «Փաստ» Երբ հողը փախչում է ոտքերի տակից. «Փաստ» «Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլ յացիան. «Փաստ» Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են սննդի մեջ «քարուերկաթ» գտնելու մասին «ահազանգերը». «Փաստ» Սպառնալիք հայ ժողովրդի ազգային ինքնության համար. «Փաստ» IDBank-ը զգուշացնում է հեռավար աշխատանքի անվան տակ թաքնված զեղծարարությունների մասինԼոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը. Մենուա ՍողոմոնյանԱղետաբեր պատերազմի սպառնալիք և Արցախի էթնիկ զտման ջնջում. Փաշինյանը կատարում է Ալիևի պահանջները. Էդմոն ՄարուքյանԴավիթբեկում էինք, գյուղ, որ տեսել է պատերազմ, ավերածություններ. Արթուր ՄիքայելյանԱնուշ Միրզոյանը միացել է ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական թիմին՝ «Ուժեղ Հայաստանին»Մենք բերելու ենք ուժեղ դիվանագիտություն, իրական խաղաղություն և բացառելու ենք միակողմանի զիջումները. Գոհար Ղումաշյան«ԱրտՔոմփանի» կառուցապատող ընկերությունը նոր անակնկալներ է պատրաստել TOON EXPO-ի այցելուների համար Վերջապես կան մարդիկ, որոնց կարող ենք վստահել մեր երեխաների անվտանգությունը, մենք այլևս թույլ չենք լինի․ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունՍուտ և անհիմն հրապարակում՝ Իվետա Տոնոյանի արձագանքը Վահե Մակարյանի հոդվածին«Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր«Մեծ քաղաքականություն». երրորդ էպիզոդը՝ վաղըՌազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի անդամը Բաղանիսում էր. այն, ինչ նրան այնտեղ են պատմել, դժվար է անգամ պատկերացնելՄեզ պատերազմից ուզում է փրկել մի մարդ, ով բերել է 3 պատերազմ. Գոհար Ղումաշյան1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համարՀավասարակշռության վերականգնումը շատ կարևոր է Ադրբեջանի հետ հարաբերություններում. Ավետիք ՉալաբյանՎերականգնելու ենք ժողովրդավարությունը. Շիրազ Մանուկյան Փաշինյանի խուլիգանությունը՝ լակմուսի թուղթ Լոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը․ ՀայաՔվեՀամախոհ ուժերի համախմբումը կխթանի մարդկանց մասնակցությունը ընտրություններին․ Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկն ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը գործընկերության պայմանագիր են ստորագրել ՈւՂԻՂ․ ՀԷՑ-ի գործով դատական նիստը Հայաստանի նոր Սահմանադրության ոդիսականը մտահոգիչ է Մեկ ուրիշ դաս Փաշինյանի համար Արթուր Ավանեսյանի կողմից անվտանգության մասին Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով ԵՄ-ն մի քանի խմբեր է գործուղելու Հայաստան Արևային էներգիան թույլ է տալիս դիմագրավել իրանական պատերազմի հետևանքներին Իշխանությունն աղավաղում է «ՀայաՔվեի» գաղափարները. Արեգ ՍավգուլյանՀայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ որևէ բովանդակության մասին չի պայմանավորվել․ Էդմոն Մարուքյան
Ամենադիտված