Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի նոր ղեկավարը.
ՏնտեսությունԵրևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական փաստաթղթում ներկայացված հայտարարագրի համաձայն՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա ունի բնակարան, ինչպես նաև հասարակական նշանակության շինություն:
Կարեն Հակոբյանը հայտարարագրել է նաև «VOLKSWAGEN TOUAREG 3.6», «VAZ 21063», «GAZ 24–10» մակնիշների 3 ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 9 800 000 ՀՀ դրամ և 236 000 ԱՄՆ դոլար:
2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 850 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Կարեն Հակոբյանը Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել նոյեմբերի 15–ին: Քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված կենսագրական տվյալներից տեղեկանում ենք, որ նա 1995–2012թթ. եղել է «Էլեն և ընկերներ» ՍՊԸ–ի տնօրենը,1995–2005թթ.՝«ՀԿԺ» ՍՊԸ–ի տնօրեն: 2004–2008թթ. եղել է «Կիպթրեյդ» ՍՊԸ–ի տնօրենը, իսկ 2013–2015թթ. աշխատել «Կարեն Նավասարդյան» Ա/Ձ–ում՝ որպես մենեջեր: