Ռենեսանսի շրջանում աղջիկները կարող էին մերկացնել իրենց կուրծքն՝ ամբողջությամբ․ ֆոտոներ
ԱշխարհԺամանակակից նորաձևությունը 16-17-րդ դարերի նորաձևությունից շատ բան է ժառանգել՝ երեկոյան երկար զգեստներ, կորսետներ, բաց դեկոլտեներ: Սակայն ժամանակակից կանանց ու Վերածննդի կանանց մեջ մի մեծ տարբերություն կա. 21-րդ դարում կանայք հագնում են կարճ կիսաշրջազգեստներ, կիսավարտիքներ, սակայն աշխատում են թաքցնել կրծքերը: Այնինչ Վերածննդի դարաշրջանում հակառակն էր՝ կանայք կարող էին լիովին մերկացնել հանրության առջև իրենց կուրծքը, սակայն բացարձակապես իրավունք չունեին ցույց տալ ոտքերը:
1450-ական թվականներին Ֆրանսիայի թագավոր Կարլ 7-րդի սիրուհին՝ Ագնես Սորելը, նորաձևության մեջ մտցրեց ցածր, քառակուսաձև դեկոլտեներն, այնքան ցածր, որ կուրծքը երևում էր ամբողջությամբ: Փաստերն ապացուցում են, որ արդեն 16-րդ դարում այսպես հագնվում էին գերազանցապես բոլոր կանայք՝ թագուհիներից մինչև մարմնավաճռներ:
Արիստոկրատական խավի մեջ ձևավորվել էր մի մտածելակերպ, ըստ որի՝ կուրծքը համարվում էր հարստության, գեղեցկության և սոցիալական դիրքի խորհրդանիշ, իսկ մերկացած ներբաններն անընդունելի էին:
Օրինակ, Վենետիկում կինը կարող էր փողոց դուրս գալ մերկ կրծքերով, իսկ դեմքը պետք է փակեր դիմակով կամ շղարշով: Իսկ պարկեշտ կանանց մարմնավաճառներից տարբերելու համար մարմնավաճառներին արգելվել է թաքցնել դեմքը: