Ի՞նչ է խնդրել Քադիրովը Էրդողանին
ԱշխարհՉեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խնդրել է արժանի պատիժ տալ Թուրքիայում ձերբակալված ահաբեկիչների 3 պարագլուխներին: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Խոսքը Մախրան Սաիդովի, Ասլանբեկ Վադալովի և Թարխան Գազիևի մասին է։ «Այս 3-ը շատ լավ հայտնի են Ռուսաստանում և ամբողջ աշխարհում: Նրանք Չեչնիայում ահաբեկիչներին ղեկավարողներն են: Նրանցից յուրաքանչյուրը կազմակերպել և իրագործել է բազմաթիվ ահաբեկչական գործողություններ. սպանել ոստիկանության և քաղաքացիական անձանց ..», - ասված է հայտարարության մեջ: