Արթուր Վանեցյանը Վրաստանի Պետական անվտանգության ծառայության տնօրենի հետ քննարկել է համագործակցության և փորձի փոխանակմանն առնչվող հարցեր
ՔաղաքականությունԹբիլիսիում տեղի է ունեցել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրի հանդիպումը։
Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա վիճակը: Վախտանգ Գոմելաուրին և Արթուր Վանեցյանն անդրադարձել են երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև համագործակցությանը, հետագա հեռանկարներին, գերատեսչությունների միջև տեղեկատվության և փորձի փոխանակման հարցերին:
Հանդիպմանը ներկա էին պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսանդրե Տաբատաձեն, վարչության ղեկավար Նինո Գիորգոբիանին, Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, դեպարտամենտի ղեկավար Նաիրի Մարգարյանը: